ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
0.09 oC

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ

08:20 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 հասցեի մոտակայքում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։

Փրկարարները տուժածներ Հ․ Հ․-ին, Մ․ Ղ․-ին, Ա․ Ա․-ին, Ս․ Հ․-ին և Ի․ Պ․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Եմենում հութիների ռազմական թիրախների վրա

20:24 26.12.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Եմենում հութիների ռազմական թիրախների վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Հութիների ռեժիմի ռազմական օբյեկտներին Եմենի արևմտյան ափին և ներքին տարածքներում։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ, այն բանից հետո, երբ օպերատիվ պլանները հաստատվեցին Գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի և վարչապետի կողմից, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ հասցրին հութի ահաբեկչական ռեժիմին պատկանող ռազմական […] ...

ԵԱՏՄ ղեկավարները հաստատել են միության և երրորդ երկրների համար միասնական տարանցիկ համակարգի մասին համաձայնագիրը

20:16 26.12.2024

ԵԱՏՄ ղեկավարները հաստատել են միության և երրորդ երկրների համար միասնական տարանցիկ համակարգի մասին համաձայնագիրը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները հինգշաբթի օրը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում համաձայնագիր են ստորագրել միասնական մաքսային տարանցման համակարգի մասին, որը թույլ է տալիս երրորդ երկրներին միանալ միության տարածքով տարանցիկ փոխադրումներին։ «Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմերի համար միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս այլ պետություններին միանալ ԵԱՏՄ […] ...

Թարմացվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

20:08 26.12.2024

Թարմացվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» (իրավաբանական անձանց համար) բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկում ներառված են 57862 ռազմական և 13297 […] ...

SHANTNEWS

20:00 26.12.2024

SHANTNEWS

Goal-ը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցուցակը

19:54 26.12.2024

Goal-ը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցուցակը

Բրիտանական հանրահայտ Goal.com պորտալը հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցուցակը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը: Երկրորդ տեղում «Ռեալի» ռմբարկու Վինիսիուս Ժունիորն է, իսկ եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան: Լավագույն տասնյակում են նաև Կիլիան Մբապեն («Ռեալ»), Լամին Յամալը («Բարսելոնա»), Հարի Քեյնը («Բավարիա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Քոուլ […] ...

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

19:47 26.12.2024

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշել են Իրանին միությունում դիտորդի կարգավիճակ տրամադրել։ «Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Իրանին շնորհել ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ՝ իրանական հեռանկարային շուկայի հետ կապերն ամրապնդելու նպատակով»,- ասվում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հաղորդագրության մեջ: Այսպիսով, ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների թիվը հասցվել է […] ...

BACK_TO_TOP