Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
--4.91 oC

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

20:55 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության վեց աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի մասով քննարկումը հետաձգվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զախարյանը պետք է պատրաստ լինի առաջիկա խաղին

08:15 26.12.2024

Զախարյանը պետք է պատրաստ լինի առաջիկա խաղին

Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն ասել է, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ «Արսենը պետք է պատրաստ լինի «Պոնֆերադինայի» դեմ գավաթային խաղին, նա ևս մեկ շաբաթ կունենա ընդհանուր խմբում աշխատելու համար»,- ռուսական Sport24-ի թղթակցին ասել է Մունդուատեն։ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության տվյալ հանդիպումը տեղի կունենա հունվարի 5-ին: […] ...

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

08:10 26.12.2024

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Դեկտեմբերի 25-ին, ժամը 22:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:05 26.12.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas Cup

00:00 26.12.2024

Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas Cup

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է գեղարվեստական մարմնամարզության Christmas Cup միջազգային մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել: Հայ մարզուհին ոսկե մեդալակիր է դարձել օղակների և գուրզերի վրա վարժություններում, արծաթե մեդալ է նվաճել ժապավենով վարժությունում: ...

Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի ժամանակավոր բացակայության մեջ քաղաքականություն չկա

23:48 25.12.2024

Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի ժամանակավոր բացակայության մեջ քաղաքականություն չկա

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի ժամանակավոր բացակայությունը կապ չունի քաղաքականության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ։ «Սա դեմարշ չէ, այստեղ քաղաքականություն չկա- ընդգծել է նա։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի 64-ամյա տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, որն ավելի վաղ ներկայացնում էր Մոսկվան Կանադայում, կարող է […] ...

Վրաստանի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները նախագահի երդմնակալության օրը

23:37 25.12.2024

Վրաստանի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները նախագահի երդմնակալության օրը

Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է դեկտեմբերի 29-ին՝ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օրը, անվտանգության մակարդակը հասցնել դեղինի։ Այս մասին հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։ «Այս տարվա դեկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնելու համար Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ, այցելուների մուտքը խորհրդարանի պալատ կսահմանափակվի»։ հաղորդագրության մեջ ասվում է. Օրենսդիր մարմինը պարզաբանել է, […] ...

BACK_TO_TOP