«Բավարիայի» թանգարանում Հարի Քեյնին նվիրված անկյուն է բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
-0.91 oC

«Բավարիայի» թանգարանում Հարի Քեյնին նվիրված անկյուն է բացվել

09:29 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մյունխենի «Բավարիայի» թանգարանում ակումբի հարձակվող Հարի Քեյնին նվիրված անկյուն է բացվել։ Ֆուտբոլիստը կունենա առանձին ցուցափեղկ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Թանգարանի այցելուները կարող են տեսնել Քեյնի «Ոսկե խաղակոշիկը», Չեմպիոնների լիգայի ու Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուների մրցանակները։ Այդ անհատական հաջողություններն անգլիացին գրանցել է մյունխենյան ակումբում։

Ցուցադրվում են նաև Քեյնի մասնակցությամբ հիշարժան հանդիպումների տարբեր մարզաշապիկներ և գնդակներ։ Թանգարանին է հանձնվել նաև մի թուղթ, որի վրա Քեյնը 5 տարեկանում գրել է.

«Ես կարող էի սողալ, կարող էի լաց լինել, կարողանում եմ լողալ, ես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ»։

Հարի Քեյնը գերմանական ակումբի կազմը համալրել է 2023 թ. ամռանը, 65 խաղում խփել 64 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ամեն ինչ դեռ առջևում է». Արսեն Հարությունյանի գրառումը Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո

22:16 26.12.2024

«Ամեն ինչ դեռ առջևում է». Արսեն Հարությունյանի գրառումը Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո Արսեն Հարությունյանը սոցցանցերում հրապարակում է արել։ «Անցյալը թողնում ենք որպես փորձառություն, ոչ թե սահման։ Հիմա միայն առաջ` դեպի նոր նպատակներ, դեպի նոր հաղթանակներ։ Ամեն ինչ առջևում է, երբ նայում ես միայն վերև»,- գրել 25-ամյա Արսեն Հարությունյանը։ Նա Հայասանի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում պարտության էչ մատնել Մեժլում […] ...

Թրամփը վրդովվել է Hill News-ի կոչից՝ կանխելու իր վերադարձը իշխանությանը

22:08 26.12.2024

Թրամփը վրդովվել է Hill News-ի կոչից՝ կանխելու իր վերադարձը իշխանությանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ամերիկյան The Hill թերթում հրապարակված հոդվածը, որը Կոնգրեսին կոչ է անում արգելափակել իր վերադարձը իշխանության՝ վկայակոչելով Սահմանադրության 14-րդ ուղղման դրույթները։ «The Hill-ը փորձում է խռովությո՞ւն կազմակերպել»,-գրել է Թրամփն իր TRUTH Social սոցիալական ցանցում՝  արձագանքելով հրապարակմանը։ The Hill-ն ավելի վաղ կոչ էր արել Կոնգրեսին կիրառել իր սահմանադրական լիազորությունները՝ Թրամփի […] ...

SHANTNEWS

22:00 26.12.2024

SHANTNEWS

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 27-ին

21:55 26.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 27-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Աճառյան փ. 7/6-35/74 շենքեր, Ծարավ Աղբյուրի փ. 66/1-177/6 առանձնատներ, Շովրոյան փ. 12-16 շենքեր, Ռայնիսի փ. 7 շենք, Դավիթ Անհաղթի փ. 23-23/20 շենքեր և Դրոյի փ. 3 շենք, Վայոց Ձորի մարզ՝ 11։00-12։00 […] ...

Ռուսաստանի և Իրանի գործընկերության համաձայնագիրը կստորագրվի Մոսկվայում հունվարի 17-ին

21:46 26.12.2024

Ռուսաստանի և Իրանի գործընկերության համաձայնագիրը կստորագրվի Մոսկվայում հունվարի 17-ին

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կստորագրվի հունվարի 17-ին Մոսկվայում երկու երկրների նախագահների բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ «Խոսելով երկու երկրների միջև համապարփակ համագործակցության համաձայնագիր ստորագրելու Իրանի և Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ Քազեմ Ջալալին հայտարարեց Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ հունվարի 17-ին Մոսկվա կատարած այցի մասին […] ...

Ռուսաստանը իզորու չէ այլևս Ադրբեջանին դրդելու Հայաստանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու. Գագիկ Սաֆարյան

21:37 26.12.2024

Ռուսաստանը իզորու չէ այլևս Ադրբեջանին դրդելու Հայաստանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու. Գագիկ Սաֆարյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, Քովիդը պատրվա՞կ էր, իսկ պատճառը ավելի խորքայի՞ն: Իսկ ինչո՞ւ Փաշինյանի՝ բանավեճի հրավերը մերժեցին 3 նախագահները: Հիմնականում այս հարցերից է խոսել պատմաբանը: […] ...

BACK_TO_TOP