Նոյեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 54 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 66․750 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
--2.91 oC

Նոյեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 54 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 66․750 մլն դրամ

15:20 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 54 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 66.750 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 26 դեպքով 26 հարկ վճարող տուգանվել է 58 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք,
  • թռչնաբուծություն և (կամ) ձվի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք,
  • կացության կազմակերպման, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ու կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․250 մլն դրամ տուգանք,
  • կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ չունեցող) 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 42 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 10.5 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 15 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․750 մլն դրամ տուգանք,
  • շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,
  • շինանյութի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,
  • շինանյութի արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 26 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.5 մլն դրամ տուգանք,
  • պահածոների արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 25 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.250 մլն դրամ տուգանք,
  • սուրճի և թեյի արտադրության, հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) և այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 23 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5․750 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • այլ ոլորտներում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 36 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 9 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 26 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։

Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 54 հարկ վճարողների ցանկը ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas Cup

00:00 26.12.2024

Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas Cup

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է գեղարվեստական մարմնամարզության Christmas Cup միջազգային մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել: Հայ մարզուհին ոսկե մեդալակիր է դարձել օղակների և գուրզերի վրա վարժություններում, արծաթե մեդալ է նվաճել ժապավենով վարժությունում: ...

Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի ժամանակավոր բացակայության մեջ քաղաքականություն չկա

23:48 25.12.2024

Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի ժամանակավոր բացակայության մեջ քաղաքականություն չկա

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի ժամանակավոր բացակայությունը կապ չունի քաղաքականության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ։ «Սա դեմարշ չէ, այստեղ քաղաքականություն չկա- ընդգծել է նա։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի 64-ամյա տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, որն ավելի վաղ ներկայացնում էր Մոսկվան Կանադայում, կարող է […] ...

Վրաստանի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները նախագահի երդմնակալության օրը

23:37 25.12.2024

Վրաստանի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները նախագահի երդմնակալության օրը

Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է դեկտեմբերի 29-ին՝ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օրը, անվտանգության մակարդակը հասցնել դեղինի։ Այս մասին հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։ «Այս տարվա դեկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնելու համար Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ, այցելուների մուտքը խորհրդարանի պալատ կսահմանափակվի»։ հաղորդագրության մեջ ասվում է. Օրենսդիր մարմինը պարզաբանել է, […] ...

Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը․ UWW-ի տեսանյութը

23:24 25.12.2024

Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը․ UWW-ի տեսանյութը

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի լավագույն գոտեմարտերը, հնարքները, նվաճումները: Տեսանյութը վերնագրված է «Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը»: Հատուկ անդրադարձ է կատարվել ըմբիշի` 2016 թվականի օլիմպիական չեմպիոնությանը: ...

Սիրիահայերը նոր իշխանություններից Սուրբ ծնունդը տոնելու արտոնություն են ստացել

23:11 25.12.2024

Սիրիահայերը նոր իշխանություններից Սուրբ ծնունդը տոնելու արտոնություն են ստացել

Սիրիայի հայերը պատրաստվում են Սուրբծննդյան տոներին: Նոր իշխանությունները խոստացել են ոչ միայն չխոչընդոտել դրան, այլև անհրաժեշտ պայմանններ ստեղծել դրա համար: Այսօր կաթոլիկների Սուրբ ծնունդն է: Ինչպե՞ս է այն նշվել Սիրիայում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սիրիայի նոր իշխանությունները դեկտեմբերի 25-ն ու 26-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր՝ կաթոլիկ Սուրբծննդյան կապակցությամբ: Ընդ որում՝ հանգստանում […] ...

Ֆինանսների նախարարը տարին ամփոփող ասուլիսով է հանդես եկել

23:00 25.12.2024

Ֆինանսների նախարարը տարին ամփոփող ասուլիսով է հանդես եկել

Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից 200 միլիարդով պակաս կլինեն, ՀՆԱ-ի աճը՝ 5.5 տոկոս, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ մոտ 50 տոկոսի շրջանակներում, Հայաստանը 2025-ին կթողարկի եվրոբոնդ: Այս և այլ թեմաների մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսերի նախարարը: Վահե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2025թ.-ի առաջին կեսին կընդունվի պետական պարտքի մասին նոր օրենքը:  Նախարարությունը պետական պարտքի կառավարման մասով մի քանի […] ...

BACK_TO_TOP