13:40 25.12.2024
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2025 թվականից Երևանում հիփոթեքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո պետական բյուջե հավաքագրվող եկամուտների մեծ փոփոխություն չի սպասում՝ հույս հայտնելով, որ մայրաքաղաքում նկատված շինարարության տեմպը կտեղափոխվի մարզեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նման դիրքորոշում հայտնեց տարեկան ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով Երևանում ծրագրի դադարեցման հնարավոր ազդեցությանը հավաքագրվող եկամուտների վրա: «Ես չեմ կարծում, որ այս պահին մեծ փոփոխություններ են տեղի ունենալու մեր եկամուտների հավաքագրման առումով: Ընդհակառակը՝ քանի որ ծրագիրը Երևանից պետք է դուրս գար, շատ մարդիկ վերջին ամիսներին հիփոթեքային վարկ ստացան:
Սա, կարելի է ասել, ավելի արագացրեց գործընթացը: Հույս ունենք, որ շինարարության տեմպը չի դադարելու, այլ ուղղակի տեղափոխվելու է Երևանից դուրս»,-ասաց նախարարը:
Ըստ նրա՝ առաջին նշանները կան․ քաղաքացիներն օգտվում են տարբեր ծրագրերից Երևանից դուրս շինարարություն իրականացնելու համար: 2024-ը հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի վերջին տարին է Երևանում: Այսինքն՝ 2025-ից այլևս հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի: Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թվականի հունվարի 1-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ի հունվարի 1-ից՝ մյուս մարզերում:
00:00 26.12.2024
Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas Cup23:24 25.12.2024
Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը․ UWW-ի տեսանյութը00:00 26.12.2024
Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas CupԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է գեղարվեստական մարմնամարզության Christmas Cup միջազգային մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել: Հայ մարզուհին ոսկե մեդալակիր է դարձել օղակների և գուրզերի վրա վարժություններում, արծաթե մեդալ է նվաճել ժապավենով վարժությունում: ...
23:48 25.12.2024
Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի ժամանակավոր բացակայության մեջ քաղաքականություն չկաՎաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի ժամանակավոր բացակայությունը կապ չունի քաղաքականության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ։ «Սա դեմարշ չէ, այստեղ քաղաքականություն չկա- ընդգծել է նա։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի 64-ամյա տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, որն ավելի վաղ ներկայացնում էր Մոսկվան Կանադայում, կարող է […] ...
23:37 25.12.2024
Վրաստանի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները նախագահի երդմնակալության օրըՎրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է դեկտեմբերի 29-ին՝ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օրը, անվտանգության մակարդակը հասցնել դեղինի։ Այս մասին հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։ «Այս տարվա դեկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնելու համար Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ, այցելուների մուտքը խորհրդարանի պալատ կսահմանափակվի»։ հաղորդագրության մեջ ասվում է. Օրենսդիր մարմինը պարզաբանել է, […] ...
23:24 25.12.2024
Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը․ UWW-ի տեսանյութըԸմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի լավագույն գոտեմարտերը, հնարքները, նվաճումները: Տեսանյութը վերնագրված է «Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը»: Հատուկ անդրադարձ է կատարվել ըմբիշի` 2016 թվականի օլիմպիական չեմպիոնությանը: ...
23:11 25.12.2024
Սիրիահայերը նոր իշխանություններից Սուրբ ծնունդը տոնելու արտոնություն են ստացելՍիրիայի հայերը պատրաստվում են Սուրբծննդյան տոներին: Նոր իշխանությունները խոստացել են ոչ միայն չխոչընդոտել դրան, այլև անհրաժեշտ պայմանններ ստեղծել դրա համար: Այսօր կաթոլիկների Սուրբ ծնունդն է: Ինչպե՞ս է այն նշվել Սիրիայում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սիրիայի նոր իշխանությունները դեկտեմբերի 25-ն ու 26-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր՝ կաթոլիկ Սուրբծննդյան կապակցությամբ: Ընդ որում՝ հանգստանում […] ...
23:00 25.12.2024
Ֆինանսների նախարարը տարին ամփոփող ասուլիսով է հանդես եկելԲյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից 200 միլիարդով պակաս կլինեն, ՀՆԱ-ի աճը՝ 5.5 տոկոս, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ մոտ 50 տոկոսի շրջանակներում, Հայաստանը 2025-ին կթողարկի եվրոբոնդ: Այս և այլ թեմաների մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսերի նախարարը: Վահե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2025թ.-ի առաջին կեսին կընդունվի պետական պարտքի մասին նոր օրենքը: Նախարարությունը պետական պարտքի կառավարման մասով մի քանի […] ...