11:56 25.12.2024
Շուկան կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր բնակչին հնարավոր ռիսկերից զերծ պահելու նպատակով` ՊԵԿ ներքին անվտանգության վարչությանը տրամադրած տվյալներով բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560 շիշ ալկոհոլային խմիչք և 2010 տուփ ծխախոտ: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, մի մասն էլ վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։
Դեպքերից մի քանիսի մասին առավել մանրամասն:
Այսպես, օրերս Ներքին անվտանգության վարչության օպերատիվ-հետախուզական միջոցառումների բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Է․Բ-ն սպիրտը շշալցնում է կոնյակի համար նախատեսված տարբեր չափերի շշերի մեջ ու այդ եղանակով պատրաստում է կոնյակներ: Վերջինս շշերի վրա փակցնում է կրկնակի օգտագործված ակցիզային դրոշմապիտակներ և վաճառում տարբեր անձանց։ Ներքին անվտանգության, Հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հսկիչ գնմամբ ձեռք են բերել 4 շիշ կոնյակ: Իսկ նշված հասցեում հայտնաբերել են 45 շիշ տարբեր տեսակի ալկոհոլային խմիչք, 28 կեղծ ակցիզային դրոշմապիտակ և 164 հատ կրկնվող QR-ով պիտակներ: Հայտնաբերվել է նաև տարբեր տարողության 25 տարա, որոնցում առկա են եղել կոնյակի բուրմունքով սպիրտային հեղուկներ։
Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում, ՀՀ Հարկային օրենսգրքի և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով կազմվել է արձանագրություն: Հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում ալկոհոլային խմիչքների վաճառքով զբաղվող անձի նկատմամբ առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Ձեռքբերված ալկոհոլային խմիչքներն ուղարկվել են համապատասխան փորձաքննության: Հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքները և դրոշմապիտակները եղել են կեղծ:
Քանի որ արարքը պարունակել է հանցագործության հատկանիշներ, ուստի հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե: ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մեկ այլ դեպքով ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել, որ «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում իրացվում է «ԱՐՏԱՇԱՏ-ՎԻՆԿՈՆ» ընկերության արտադրանքը` «Գուբերնատոր» գրառմամբ, առանց ակցիզային դրոշմանիշի օղիներ։ Ռեստորանային համալիրում Ներքին անվտանգության, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 372 շիշ առանց ակցիզային դրոշմանիշի ալկոհոլային խմիչք: Կանխվել է նաև մաքսային հսկողությունից թաքցված, առանց ակցիզային դրոշմավորման ծխախոտի խմբաքանակի տեղափոխման դեպք: Օրերս Վրաստանից «Բագրատաշեն» սահմանային անցման կետ է ժամանել մարդատար ավտոմեքենա: ՊԵԿ ներքին անվտանգության, ինչպես նաև Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների կողմից ավտոմեքենան ենթարկվել է զննության: Արդյունքում քաղաքացու մեքենայի հատակից հայտնաբերվել է 2010 տուփ ծխախոտ։ Նշենք, որ հայտնաբերված ծխախոտները Ս.Ս.-ն ձեռք է բերել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից:
Դեպքի առնչությամբ կազմվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման արձանագրություն։
00:00 26.12.2024
Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas Cup23:24 25.12.2024
Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը․ UWW-ի տեսանյութը00:00 26.12.2024
Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas CupԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է գեղարվեստական մարմնամարզության Christmas Cup միջազգային մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել: Հայ մարզուհին ոսկե մեդալակիր է դարձել օղակների և գուրզերի վրա վարժություններում, արծաթե մեդալ է նվաճել ժապավենով վարժությունում: ...
23:48 25.12.2024
Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի ժամանակավոր բացակայության մեջ քաղաքականություն չկաՎաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի ժամանակավոր բացակայությունը կապ չունի քաղաքականության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ։ «Սա դեմարշ չէ, այստեղ քաղաքականություն չկա- ընդգծել է նա։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի 64-ամյա տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, որն ավելի վաղ ներկայացնում էր Մոսկվան Կանադայում, կարող է […] ...
23:37 25.12.2024
Վրաստանի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները նախագահի երդմնակալության օրըՎրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է դեկտեմբերի 29-ին՝ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օրը, անվտանգության մակարդակը հասցնել դեղինի։ Այս մասին հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։ «Այս տարվա դեկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնելու համար Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ, այցելուների մուտքը խորհրդարանի պալատ կսահմանափակվի»։ հաղորդագրության մեջ ասվում է. Օրենսդիր մարմինը պարզաբանել է, […] ...
23:24 25.12.2024
Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը․ UWW-ի տեսանյութըԸմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի լավագույն գոտեմարտերը, հնարքները, նվաճումները: Տեսանյութը վերնագրված է «Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը»: Հատուկ անդրադարձ է կատարվել ըմբիշի` 2016 թվականի օլիմպիական չեմպիոնությանը: ...
23:11 25.12.2024
Սիրիահայերը նոր իշխանություններից Սուրբ ծնունդը տոնելու արտոնություն են ստացելՍիրիայի հայերը պատրաստվում են Սուրբծննդյան տոներին: Նոր իշխանությունները խոստացել են ոչ միայն չխոչընդոտել դրան, այլև անհրաժեշտ պայմանններ ստեղծել դրա համար: Այսօր կաթոլիկների Սուրբ ծնունդն է: Ինչպե՞ս է այն նշվել Սիրիայում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սիրիայի նոր իշխանությունները դեկտեմբերի 25-ն ու 26-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր՝ կաթոլիկ Սուրբծննդյան կապակցությամբ: Ընդ որում՝ հանգստանում […] ...
23:00 25.12.2024
Ֆինանսների նախարարը տարին ամփոփող ասուլիսով է հանդես եկելԲյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից 200 միլիարդով պակաս կլինեն, ՀՆԱ-ի աճը՝ 5.5 տոկոս, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ մոտ 50 տոկոսի շրջանակներում, Հայաստանը 2025-ին կթողարկի եվրոբոնդ: Այս և այլ թեմաների մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսերի նախարարը: Վահե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2025թ.-ի առաջին կեսին կընդունվի պետական պարտքի մասին նոր օրենքը: Նախարարությունը պետական պարտքի կառավարման մասով մի քանի […] ...