ՀՀ են այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
0.09 oC

ՀՀ են այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը

09:03 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի Հանրապետություն են այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը՝ կրթօջախի տնօրենի տեղակալ Նիկոլոզ Մելկաձեի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

«ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ պաշտպանության ոլորտում իրականացվող վերափոխումների գործընթացը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները։

Վրաստանի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ կրթօջախի ղեկավար, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը ներկայացրել է համալսարանի գործունեության վերաբերյալ բանախոսություն։ ՊՆ ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պատասխանել են «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրների հարցերին։

Հայաստան կատարած այցի արդյունքներով՝ երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվան առաջարկում է  լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները

20:26 25.12.2024

Մոսկվան առաջարկում է լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մինսկի համաժողովի բոլոր կառույցները, այսինքն ՝ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։Կարծում ենք, որ […] ...

Ֆուտբոլն ընդամենը խաղ է․ Գվարդիոլան՝ բացասական արդյունքների մասին

20:09 25.12.2024

Ֆուտբոլն ընդամենը խաղ է․ Գվարդիոլան՝ բացասական արդյունքների մասին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կրկին անդրադարձել է թիմի բացասական արդյունքներին՝ ընդգծելով, որ ամեն ինչ կկարգավորվի։ «Հաղթում ենք, պարտվում ենք, բայց դա ընդամենը խաղ է։ Մենք շատ էինք հաղթում, իսկ հիմա հայտնվել ենք այլ իրավիճակում։ Կյանքը ձեզ մարտահրավերներ է տալիս, և դուք պետք է զբաղվեք դրանցով: Ես մարտահրավերներով զբաղվում եմ լավագույնս»,- կատալոնացի […] ...

SHANTNEWS

20:00 25.12.2024

SHANTNEWS

Սև ծովում լցանավերի վթարից հետո 25 տոննա նավթաջրային խառնուրդ է հավաքվել

19:55 25.12.2024

Սև ծովում լցանավերի վթարից հետո 25 տոննա նավթաջրային խառնուրդ է հավաքվել

Սև ծովում լցանավերի վթարից հետո հավաքվել է 25 տոննա նավթաջրային խառնուրդ, իսկ 27,9 հազար քառակուսի մետր ջրային տարածք մշակվել է սորբենտով: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը: «Ընդհանուր առմամբ արդեն ուսումնասիրվել է ավելի քան 256 քառակուսի կիլոմետր ջրային տարածք, հավաքվել է 25 տոննա նավթաջրային խառնուրդ, 27,9 հազար քառակուսի մետր տարածք մշակվել է սորբենտով»,– […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

19:44 25.12.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

«Ինտերի» նախագահը խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին

19:40 25.12.2024

«Ինտերի» նախագահը խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին։ «Չեմ կարծում, որ հունվարին որևէ տրանսֆեր կիրականացնենք։ Ունենք մրցունակ կազմ, որը համապատասխանում է մեր նպատակներին։ «Ինտերը» խաղամակարդակի որոշակի աստիճան ունի։ Ըստ իս` ոչինչ չենք փոխի թիմում, քանի որ այն ապագայի համար մեծ հույս է տալիս»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։ «Ինտերը» Իտալիայի ընթացիկ […] ...

BACK_TO_TOP