Yonhap. Յուն Սեոկ Յոլը կրկին չի ներկայացել ապստամբության գործով հարցաքննությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
--1.91 oC

Yonhap. Յուն Սեոկ Յոլը կրկին չի ներկայացել ապստամբության գործով հարցաքննությանը

10:00 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը երկրորդ անգամ հարցաքննության չի ներկայացել դեկտեմբերի 3-4-ը ռազմական դրության դեպքերի պատճառով բացված ապստամբության գործով համատեղ քննչական թիմում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Նախկինում իրավապահները փորձել են Յուն Սեոկ-Յոլին ծանուցագիր մատուցել, որով նա պետք է ներկայանա Գվաչոն քաղաքում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հակակոռուպցիոն հետաքննության գրասենյակ: Յուն Սեոկ Յոլը կասկածվում է իշխանության չարաշահման և ապստամբություն կազմակերպելու մեջ՝ որպես դավադիրների առաջնորդ։

Միաժամանակ, վարչությունից նշել են, որ պատրաստ են ավելի երկար սպասել։

«Հարցաքննությունը նախատեսված է վաղը առավոտյան, բայց մենք պատրաստ ենք երկարաձգել սպասումը»,-նախօրեին ասել է վարչության պետ Օ Դոնգ Վունգը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

21:47 25.12.2024

ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանի և համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ նախարարը շրջայց է կատարել Համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, այս պահին առկա խնդիրներին, իրականացվող աշխատանքներին։ Համալիրի տնօրենը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և անելիքները։ ...

Ղազախստանի իշխանությունները հայտնել են ավիավթարի հետևանքով 38 մարդու մահվան մասին

21:38 25.12.2024

Ղազախստանի իշխանությունները հայտնել են ավիավթարի հետևանքով 38 մարդու մահվան մասին

Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ, արտակարգ իրավիճակի պատճառները հետաքննող պետական ​​հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։ «Իրավիճակը այնքան էլ լավ չէ, 38 զոհ կա»,- ասել է Բոզումբաևը Ակտաուում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա պարզաբանել է, որ դիակների ինքնությունը պարզելու համար կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։   ...

Ղազախստանում ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է սև արկղը

21:20 25.12.2024

Ղազախստանում ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է սև արկղը

Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել սև արկղը, հայտնել է Ղազախստանի գլխավոր տրանսպորտային դատախազ Թիմուր Սուլեյմենովը։ «Սև արկղը հայտնաբերվել և ներգրավվել է որպես ապացույց», – չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Սուլեյմենովը։ Արտակարգ իրավիճակների օպերատիվ շտաբից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ վթարի վայրում հայտնաբերվել է ձայնագրիչ: «Վիզուալ առումով այն գտնվում է նորմալ վիճակում և հնարավոր […] ...

Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում

21:12 25.12.2024

Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, Ռուսթավելի պողոտան արգելափակված է, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրվա ընթացքում Թբիլիսիում տարբեր երթեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցներն ի վերջո հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ։ Մասնավորապես, տեղի է ունեցել կանանց երթ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դուրս է եկել ողջունելու նրանց։ Բողոքի ակցիան խաղաղ է ընթանում։ ...

Բարսեղյանը` աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում

21:04 25.12.2024

Բարսեղյանը` աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում։ 31-ամյա ֆուտբոլիստն աշնանային հատվածում 17 խաղում խփել է 14 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա այժմ ապաքինվում է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում ստացած մկանային վնասվածքից հետո […] ...

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

20:55 25.12.2024

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի […] ...

BACK_TO_TOP