21:11 24.12.2024
Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին:
Գրիգորյանը շնորհավորել է Գուրգեն Սարգսյանին, մաղթել բարի ծառայություն՝ հույս հայտնելով, որ վերջինս բավականին արագ կներգրավվի համակարգ և իր մասնագիտական գիտելիքներն ամբողջապես կներդնի ոլորտի զարգացման գործում:
Գուրգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին՝ իրեն այս պաշտոնը վստահելու համար և հավաստիացրել, որ ամեն ինչ կանի միասնական աշխատանքով Քրեակատարողական ծառայությունում նոր ցուցանիշներ արձանագրելու ուղղությամբ:
Գուրգեն Սարգսյանին շնորհավորել է նաև ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը՝ շեշտելով համակարգի յուրահատկության մասին և նշելով, որ Գ. Սարգսյանի հետ համատեղ արդյունավետ կիրականացնեն Քրեակատարողական ծառայության բոլոր ընթացիկ, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Այնուհետև Սահակ Գրիգորյանն անդրադարձել է նաև մի շարք օրակարգային հարցերի, այդ թվում նաև նախատոնական և տոնական օրերին քրեակատարողական հիմնարկներում իրականացվող ուժեղացված ծառայությանը՝ ոլորտի պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:
09:53 25.12.2024
Գազայի վրա Իսրայելի հարվածի հետևանքով 21 պաղեստինցի է սպանելԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետեւանքով առնվազն 21 մարդ է զոհվել, 51-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի առողջապահության նախարարության տվյալները։ Պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական հարձակման ժամանակ զոհվել է վեց մարդ, շատերը վիրավորվել են։ Իսրայելական հրետանին հրթիռակոծել է նաև Ջաբալիայի շրջափակված […] ...
09:45 25.12.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Եմենից արձակված հրթիռը որսալու մասինԵմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը որսացել են, նախքան հրեական պետության օդային տարածք մտնելը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Եմենի հութիները ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմից նախազգուշացրել են, որ իրենք հրետակոծելու են Իսրայելը և թույլ չեն տա, որ հարակից նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ ալ-Մանդեբի […] ...
09:35 25.12.2024
Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը՝ 57 տոննաՊարագվայի իրավապահ մարմիններն առգրավել են 57 տոննա մարիխուանա, որը պատրաստվում էր Բրազիլիա առաքելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սանտյագո Պենյան։ «Ներքին պաշտպանության օպերատիվ շտաբի և թմրամիջոցների դեմ պայքարի ազգային քարտուղարության համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք լուրջ հարված հասցնել կազմակերպված հանցավորությանը «Մարանգատու» օպերացիայի միջոցով, որի արդյունքում առգրավվեց 57 տոննա մարիխուանա»,- գրել է նա X-ում: […] ...
09:25 25.12.2024
Քուրդ զինյալները Սիրիայի հյուսիսում չորս գյուղ են ազատագրելՍիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) քրդական ուժերի զինյալները հակահարձակում են սկսել Մանբիջ քաղաքի շրջանում և ազատագրել չորս բնակավայր։ Այս մասին, Rudaw հեռուստաալիքի հաղորդմամբ, հայտարարել է SDF-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհադ Շամին։ «Երկշաբաթյա պաշտպանական մարտերից հետո որոշում է կայացվել անցնել հարձակողական գործողությունների Կարակոզակ կամրջի և Եփրատ գետի վրա գտնվող Տիշրին ամբարտակի մոտ»,-նշել է ռազմական ներկայացուցիչը։ Շամին ասել է, […] ...
09:20 25.12.2024
Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարները քննարկել են անվտանգության հարցերԹուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և անվտանգության հարցերը։ «Դեկտեմբերի 24-ին ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերը՝ հատկապես Սիրիայում»,-ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության […] ...
09:09 25.12.2024
Պակիստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Թուրքիայի գործարանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբՊակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Թուրքիայի արևմտյան Բալիկեշիր քաղաքի պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսլամական Հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցում։ «Խոր վշտով տեղեկացանք Բալըքեսիր քաղաքի պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով զոհվել է 12 մարդ։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք […] ...