Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
--3.91 oC

Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման. ԿԳՄՍՆ

20:50 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոգրյալ կարգավորումը ընդունվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին, և այն չի կարող ունենալ վատթարացնող նշանակություն և հետադարձ ուժ, այն չի տարածվում նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վրա, ուստի նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը հանրակրթական դպրոցներում:

Վերոնշյալ կարգավորումը կսկսի գործել հաջորդ տարվանից, եթե այս կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները հաջորդ տարվա կամավոր ատեստավորման ընթացքում չհաղթահարեն անցողիկ շեմը:

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով մասնակից ուսուցիչների ավելի քան 70 տոկոսը հաղթահարում է շեմը, հույս ունենք, որ այս տարում հաջողություն չգրանցած ուսուցիչները մեծ հավանականությամբ բարձր արդյունքներ կգրանցեն եկող տարվա գործընթացում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը՝ 57 տոննա

09:35 25.12.2024

Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը՝ 57 տոննա

Պարագվայի իրավապահ մարմիններն առգրավել են 57 տոննա մարիխուանա, որը պատրաստվում էր Բրազիլիա առաքելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սանտյագո Պենյան։ «Ներքին պաշտպանության օպերատիվ շտաբի և թմրամիջոցների դեմ պայքարի ազգային քարտուղարության համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք լուրջ հարված հասցնել կազմակերպված հանցավորությանը «Մարանգատու» օպերացիայի միջոցով, որի արդյունքում առգրավվեց 57 տոննա մարիխուանա»,- գրել է նա X-ում: […] ...

Քուրդ զինյալները Սիրիայի հյուսիսում չորս գյուղ են ազատագրել

09:25 25.12.2024

Քուրդ զինյալները Սիրիայի հյուսիսում չորս գյուղ են ազատագրել

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) քրդական ուժերի զինյալները հակահարձակում են սկսել Մանբիջ քաղաքի շրջանում և ազատագրել չորս բնակավայր։ Այս մասին, Rudaw հեռուստաալիքի հաղորդմամբ, հայտարարել է SDF-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհադ Շամին։ «Երկշաբաթյա պաշտպանական մարտերից հետո որոշում է կայացվել անցնել հարձակողական գործողությունների Կարակոզակ կամրջի և Եփրատ գետի վրա գտնվող Տիշրին ամբարտակի մոտ»,-նշել է ռազմական ներկայացուցիչը։ Շամին ասել է, […] ...

Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարները քննարկել են անվտանգության հարցեր

09:20 25.12.2024

Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարները քննարկել են անվտանգության հարցեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և անվտանգության հարցերը։ «Դեկտեմբերի 24-ին ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերը՝ հատկապես Սիրիայում»,-ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության […] ...

Պակիստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Թուրքիայի գործարանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

09:09 25.12.2024

Պակիստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Թուրքիայի գործարանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Թուրքիայի արևմտյան Բալիկեշիր ​​քաղաքի պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսլամական Հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցում։ «Խոր վշտով տեղեկացանք Բալըքեսիր քաղաքի պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով զոհվել է 12 մարդ։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք […] ...

ՀՀ են այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը

09:03 25.12.2024

ՀՀ են այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը

Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի Հանրապետություն են այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը՝ կրթօջախի տնօրենի տեղակալ Նիկոլոզ Մելկաձեի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ […] ...

Դամասկոսը զգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին

09:00 25.12.2024

Դամասկոսը զգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին

Դամասկոսի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին։ «Իրանը պետք է հարգի սիրիացի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը, չպետք է միջամտի մեր ներքին գործերին», – մեջբերում է գերատեսչության ղեկավարը: «Մենք զգուշացնում ենք իրանցիներին, որ Սիրիայում քաոս տարածելուց զերծ մնան»,- նշել […] ...

BACK_TO_TOP