Չինաստանի ԱԳՆ-ը հավատարիմ է Հարավային Կորեայի քաղաքականությանը չմիջամտելուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
--4.91 oC

Չինաստանի ԱԳՆ-ը հավատարիմ է Հարավային Կորեայի քաղաքականությանը չմիջամտելուն

20:20 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չինաստանը հավատարիմ է Կորեայի Հանրապետությունում տիրող իրավիճակին չմիջամտելու քաղաքականությանը և կարծում է, որ իր ժողովուրդն ինքնուրույն կհաղթահարի ներքաղաքական դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո Թաե Յոլի հետ հեռախոսազրույցում։

«Չինաստանը նշել է Կորեայի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի վերջին փոփոխությունները: Չինաստանը հավատարիմ է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և կարծում է, որ Կորեայի ժողովուրդն ունի խելամտություն և կարողություն՝ ճիշտ լուծելու ներքին խնդիրները»,-ասել է նա Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների կայքում։

Վան Ին նաև հայտնել է Պեկինի պատրաստակամությունը համագործակցելու Սեուլի հետ՝ «արդյունաբերական մատակարարման շղթաների կայունությունն ու շարունակականությունը համատեղ պահպանելու նպատակով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել․ չեմ մասնակցի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ Փաշինյան

08:16 25.12.2024

Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել․ չեմ մասնակցի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է, և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:06 25.12.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

08:00 25.12.2024

Այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, […] ...

Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

00:00 25.12.2024

Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

Դեկտեմբերի 24-ին Արեգակի վրա M դասի հինգ բռնկում է տեղի ունեցել։ Այս մաին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Նշվում է, որ օրվա առաջին և ամենահզոր բռնկումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը։ «Դեկտեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 03:19-ին, 3932 (S18E23) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 10 րոպե տևողությամբ M4.7 բռնկում է հայտնաբերվել»,- ասվում է […] ...

Fox News․ԱՄՆ-ը քիչ է մնացել խոցի իր երկրորդ կործանիչը

23:57 24.12.2024

Fox News․ԱՄՆ-ը քիչ է մնացել խոցի իր երկրորդ կործանիչը

Անցած շաբաթավերջին Կարմիր ծովի վրա միջադեպի ժամանակ, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել էին սեփական F/A-18 կործանիչը, քիչ է մնացել խոցեն նաև երկրորդը։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի պաշտոնյային, ով ցանկացել է անանուն մնալ: Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) խոստովանել էր, որ F/A-18 կործանիչը, որն օդ է բարձրացել ավիակիր Հարի Թրումենի […] ...

Ariana News-ը հաղորդել է Աֆղանստանի հարավում Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա հարձակման մասին

23:55 24.12.2024

Ariana News-ը հաղորդել է Աֆղանստանի հարավում Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա հարձակման մասին

Անհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքում (Նանգարհար նահանգի վարչական կենտրոն) Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա։ Այս մասին հայտնում է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նանգարհարի ոստիկանության մամուլի քարտուղարին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարձակման ենթարկված տղամարդը աֆղանցի է, նա թարգմանիչ է աշխատում Հնդկաստանի հյուպատոսությունում։ Վերջինիս վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։ Տեղի իշխանությունները հետաքննում են դեպքի հանգամանքները։ […] ...

BACK_TO_TOP