Իրենց նպատակը ֆան-ակումբների միջոցով Փաշինյանին մեղադրելն ու պիտակելն է. Ռուբեն Ռուբինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
--4.91 oC

Իրենց նպատակը ֆան-ակումբների միջոցով Փաշինյանին մեղադրելն ու պիտակելն է. Ռուբեն Ռուբինյան

19:08 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարչապետ Փաշինյանն արեց պնդում առ այն, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Հետո եղան երեք նախկին նախագահների ճամբարների կոշտ հերքումները, հետո Փաշինյանի բանավեճի հրավերը, հետո մերժումը:
Իսկ իրականում պատճառը, որ սուրբ եռանախագահությունը մերժել է վարչապետ Փաշինյանի բանավեճի հրավերն այն է, որ այդ բանավեճին գալով` Քոչարյանն ու Սարգսյանը մի կողմից, Տեր-Պետրոսյանը` մյուս կողմից, անխուսափելիորեն ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել այն:

Օրինակ, Տեր-Պետրոսյանը ստիպված էր լինելու հիմնավորել, որ պնդումը ճիշտ է Քոչարյան-Սարգսյան զույգի մասով:
Չէ՞ որ ինքը` Տեր-Պետրոսյանը, արդեն դա հիմնավորել է 2012 թվականին, երբ, քննադատելով Քոչարյանի ու Սարգսյանի օրոք որպես բանակցային հիմք ընդունված ու հրապարակված Մադրիդյան սկզբունքները, ասել է.

«Սա մի բան է նշանակում`երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` այսինքն, ոչ ավել, ոչ պակաս, ինքնավարություն` ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Թող չխաբեն ոչ մեկին, ուրիշ բան չկա:

Սա է, ուրիշ բան չի նշանակում: Ու սրանով, հիմա ասում են հրաշք է, առաջին անգամ է, էդպես չի, էլի սուտ են խոսում: Առաջին անգամ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք նշված է Լիսաբոնի բանաձևում: Այդքան որ խոսում են, ասում են և այլն, Լիսաբոնի բանաձևը նույնն էր ինչ այս Մադրիդյան սկզբունքները»

Ու թեև Լիսաբոնի բանաձևի վրա Տեր-Պետրոսյանը վետո էր դրել(թե ինչու ու ինչ էր սա նշանակում, ևս քննարկման առարկա է), 2012-ին էլ հիմնավորել էր, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, 2016 թվականին արդեն նա ասում էր.

«Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին:»
Այսինքն, ըստ Տեր-Պետրոսյանի, Մադրիդյան սկզբունքների ներքո 2016 թվականին սեղանին դրված առաջարկն ըստ էության նույնն էր, ինչ 1997 թվականին`մի քիչ վատը, բայց էությամբ նույնը: Այն Մադրիդյան սկզբունքների որոնք, ըստ նույն Տեր-Պետրոսյանի, Լիսաբոնի վետոյված բանաձևի տրամաբանության կրկնությունն էին ու ենթադրում էին Ղարաբաղ` Ադրբեջանի կազմում:

Իսկ Քոչարյանն ու Սարգսյանը, իրենց հերթին, պիտի ստիպված լինեին բացատրել թե ինչով էր, ըստ իրենց, 1997 թվականի փուլային տարբերակն այդքան վատը: Նրանք պիտի բացատրություն տային, թե ինչպես Լիսաբոնի տրամաբանությունը արտահայտվեց որպես Մադրիդյան սկզբունքներ: Նաև պիտի հակադարձեին, որ հենց Տեր-Պետրոսյանն է 2016-ին ասել, որ 1997-ին ու 2016-ին սեղանին եղած առաջարկներն, ըստ էության, նույն են եղել, ու, հետևաբար, եթե Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ուրեմն նույնը ենթադրում էր 1997-ի տարբերակը:

Ու, ընդհանրապես, պիտի բացատրեին, թե ինչու էր Քոչարյանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 2008 թվականին ասում, որ Տեր-Պետրոսյանի` 3 տարով նախագահ դառնալու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս «Երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:

Ինչու՞ էր Սարգսյանը նման բան ասում, եթե հիմա` 2024 թվականին իրենք իրենց սուրբ երրորդությամբ ու տարատեսակ առաքյալներով պնդում են, որ մինչև Փաշինյանն ամեն ինչ ճիշտ էր գնում, ու բանակցությունները չեն եղել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին:
Բայց իրենք միմյանց մասին ասված այս ամենն արդեն մոռացել են, չեն ուզում հիշել, որովհետև իրենց նպատակը ոչ թե ճշմարտության վերհանումն է ու ապագայի մասին մտորելը, այլ իրենց ֆան-ակումբների ու ավատարների միջոցով միասնաբար Փաշինյանին առանց բովանդակության մեջ մտնելու մեղադրելն ու պիտակելն է` առանց տեղում ու անձամբ հակադարձում ստանալու ռիսկի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թալիբները հայտնել են, որ պակիստանյան ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանի Պակտիկա նահանգին

08:50 25.12.2024

Թալիբները հայտնել են, որ պակիստանյան ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանի Պակտիկա նահանգին

Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակտիկա գավառում, որը գտնվում է Աֆղանստանի արևելքում՝ Աֆղանստան-Պակիստան սահմանի մոտ։ Այս մասին ասվում է պաշտպանության նախարարության էջում տեղադրված հաղորդագրության մեջ, որը ձևավորվել է Թալիբան շարժման կողմից։ Ըստ տեքստի՝ ռմբակոծվել է Բարմալի շրջանը։ Հարձակումների հետևանքով զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Գերատեսչությունը դատապարտել է պակիստանյան կողմի գործողությունները՝ […] ...

Սիրիայում փոխում են Ասադի ընտանիքի անդամների անունները կրող հիվանդանոցների անունները

08:41 25.12.2024

Սիրիայում փոխում են Ասադի ընտանիքի անդամների անունները կրող հիվանդանոցների անունները

Անցումային կառավարության մաս կազմող Սիրիայի առողջապահության նախարարությունը որոշել է փոխել երկրի տարբեր շրջաններում գտնվող 15 հիվանդանոցների անունները, որոնք նախկինում կոչվել են տապալված նախագահ Բաշար ալ Ասադի ընտանիքի որոշ անդամների անուններով։ Այս մասին հայտնում է Սիրիա հեռուստաալիքը։ Անվանափոխությունը վերաբերում է երկրի խոշորագույն քաղաքների՝ Հալեպ, Դամասկոս, Դեյր էզ Զոր, Լաթաքիա, Տարտուս, Համա, Հոմս և մի քանի այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:31 25.12.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Պակիստանը հայտարարել է, որ հանրապետությունը չի ենթարկվի ԱՄՆ ճնշմանը

08:26 25.12.2024

Պակիստանը հայտարարել է, որ հանրապետությունը չի ենթարկվի ԱՄՆ ճնշմանը

Պակիստանի կառավարությունը չի հանդուրժի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմի ճնշումը՝ Իսլամական Հանրապետության դաշնային կաբինետին ստիպելու բանակցություններ վարել ընդդիմադիր Արդարության շարժման (JM) հետ և ազատ արձակել այս քաղաքական ասոցիացիայի հիմնադիր Իմրանին։ Այս մասին հայտնել է Geo TV-ն՝ հղում անելով Պակիստանի վարչապետի քաղաքական հարցերով խորհրդական Ռանա Սանաուլլահին։ «Մենք չենք աշխատի Դոնալդ Թրամփի ճնշման տակ, եթե […] ...

Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել․ չեմ մասնակցի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ Փաշինյան

08:16 25.12.2024

Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել․ չեմ մասնակցի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է, և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:06 25.12.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP