Իրանը խորհրդակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ դեսպանատները վերաբացելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
--4.91 oC

Իրանը խորհրդակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ դեսպանատները վերաբացելու համար

18:53 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի ղեկավարությունը խորհրդակցություններ է անցկացնում Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով վերսկսել երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։

«Ինչ վերաբերում է դեսպանատանը, ապա այստեղ մենք հավատարիմ ենք դիվանագիտական ​​մոտեցումներին, մենք դիվանագիտական ​​խորհրդակցություններ ենք անցկացնում երկու երկրների դեսպանատների աշխատանքի վերսկսման շուրջ», – նշել է Մոհաջերանին:

Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել․ չեմ մասնակցի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ Փաշինյան

08:16 25.12.2024

Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել․ չեմ մասնակցի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է, և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:06 25.12.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

08:00 25.12.2024

Այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, […] ...

Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

00:00 25.12.2024

Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

Դեկտեմբերի 24-ին Արեգակի վրա M դասի հինգ բռնկում է տեղի ունեցել։ Այս մաին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Նշվում է, որ օրվա առաջին և ամենահզոր բռնկումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը։ «Դեկտեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 03:19-ին, 3932 (S18E23) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 10 րոպե տևողությամբ M4.7 բռնկում է հայտնաբերվել»,- ասվում է […] ...

Fox News․ԱՄՆ-ը քիչ է մնացել խոցի իր երկրորդ կործանիչը

23:57 24.12.2024

Fox News․ԱՄՆ-ը քիչ է մնացել խոցի իր երկրորդ կործանիչը

Անցած շաբաթավերջին Կարմիր ծովի վրա միջադեպի ժամանակ, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել էին սեփական F/A-18 կործանիչը, քիչ է մնացել խոցեն նաև երկրորդը։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի պաշտոնյային, ով ցանկացել է անանուն մնալ: Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) խոստովանել էր, որ F/A-18 կործանիչը, որն օդ է բարձրացել ավիակիր Հարի Թրումենի […] ...

Ariana News-ը հաղորդել է Աֆղանստանի հարավում Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա հարձակման մասին

23:55 24.12.2024

Ariana News-ը հաղորդել է Աֆղանստանի հարավում Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա հարձակման մասին

Անհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքում (Նանգարհար նահանգի վարչական կենտրոն) Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա։ Այս մասին հայտնում է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նանգարհարի ոստիկանության մամուլի քարտուղարին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարձակման ենթարկված տղամարդը աֆղանցի է, նա թարգմանիչ է աշխատում Հնդկաստանի հյուպատոսությունում։ Վերջինիս վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։ Տեղի իշխանությունները հետաքննում են դեպքի հանգամանքները։ […] ...

BACK_TO_TOP