Երբ հզոր հարվածներ հասցնեմ Մախաչևին, նա կմոռանա Խաբիբի մարտավարության մասին․ Ծառուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
--4.91 oC

Երբ հզոր հարվածներ հասցնեմ Մախաչևին, նա կմոռանա Խաբիբի մարտավարության մասին․ Ծառուկյան

18:43 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի մասին:

«Այժմ ես և Իսլամը մեր առաջին մենամարտի համեմատ այլ մակարդակի վրա ենք: Ես կփորձեմ ամեն ինչ անել այս պայքարում հաղթելու համար:

Երբ հզոր հարվածներ հասցնեմ Մախաչևին, նա կմոռանա Խաբիբի մարտավարության մասին: Երբ ես մենամարտեցի Օլիվեյրայի դեմ, նա փորձեց խեղդել ինձ, դրանից հետո ես կորցրեցի մենամարտի համար նախատեսած մարտավարությունը: Ես այլևս ոչինչ չէի հիշում։ Հետևաբար, պետք է առաջին ռաունդում ճիշտ հարվածեմ Իսլամին»,- ասել է Ծառուկյանը ESPN MMA-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ հայ և դաղստանցի մարտիկների տիտղոսային մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 19-ին Լոս Անջելեսում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:31 25.12.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Պակիստանը հայտարարել է, որ հանրապետությունը չի ենթարկվի ԱՄՆ ճնշմանը

08:26 25.12.2024

Պակիստանը հայտարարել է, որ հանրապետությունը չի ենթարկվի ԱՄՆ ճնշմանը

Պակիստանի կառավարությունը չի հանդուրժի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմի ճնշումը՝ Իսլամական Հանրապետության դաշնային կաբինետին ստիպելու բանակցություններ վարել ընդդիմադիր Արդարության շարժման (JM) հետ և ազատ արձակել այս քաղաքական ասոցիացիայի հիմնադիր Իմրանին։ Այս մասին հայտնել է Geo TV-ն՝ հղում անելով Պակիստանի վարչապետի քաղաքական հարցերով խորհրդական Ռանա Սանաուլլահին։ «Մենք չենք աշխատի Դոնալդ Թրամփի ճնշման տակ, եթե […] ...

Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել․ չեմ մասնակցի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ Փաշինյան

08:16 25.12.2024

Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել․ չեմ մասնակցի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է, և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:06 25.12.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

08:00 25.12.2024

Այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, […] ...

Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

00:00 25.12.2024

Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

Դեկտեմբերի 24-ին Արեգակի վրա M դասի հինգ բռնկում է տեղի ունեցել։ Այս մաին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Նշվում է, որ օրվա առաջին և ամենահզոր բռնկումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը։ «Դեկտեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 03:19-ին, 3932 (S18E23) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 10 րոպե տևողությամբ M4.7 բռնկում է հայտնաբերվել»,- ասվում է […] ...

BACK_TO_TOP