Կիլիկիայի հայ արքաների ժառանգը Ֆրանսիայի արդարադատության նախարար է նշանակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
--3.91 oC

Կիլիկիայի հայ արքաների ժառանգը Ֆրանսիայի արդարադատության նախարար է նշանակվել

22:35 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը: Նախարարների կաբինետը, ինչպես և նախորդը, կոալիցիոն է լինելու:

Մեզ համար լա՞վ կազմ է, հայեր, կամ հայամետ գործիչներ կա՞ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Սա արդեն 4-րդ կաբինետն է՝ վերջին տարվա ընթացքում և հեռացող կաբինետը, որին ես արդեն մի քանի անգամ անվանել եմ Ֆրանսիայի պատմության մեջ ամենահայամետ կաբինետը:

Բավական է նշել, որ երկրի արդեն նախկին վարչապետը Ադրբեջանում պերսոնա նոն գրատա էր՝ իր հայամետ դիրքորոշման համար:

Ցավոք, ազգությամբ հայ այն երեք նախարարները, որոնք աշխատում էին Միշել Բարնիեի կաբինետում, նոր կազմում չեն աշխատելու. և՛ Գիյոմ Կասբարյանը, և՛ Աստրիտ Փանոսյանը և՛ Անտուան Արմանն իրենց նոր աշխատանք են փնտրելու:

Բայց կառավարության կազմում կա հայկական արմատներ ունեցող գործիչ. խոսքը Ժերալդ Դարմանենի մասին է: Նա հայկական ծագում ունի հոր կողմից: Բանն այն է, որ նրա նախնիները եղել են Կիլիկիո թագավորներ և տեղափոխվել են Կիլիկիայից Մալթա, այնուհետ՝ Ֆրանսիա:

Բայց, կարևորն այն է, որ Դարմանենն իսկապես հայամետ քաղաքական գործիչ է, ինչը բազմիցս ապացուցել է»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Նախորդ կաբինետից շա՞տ մարդ է մնացել: Հայաստանի ղեկավարները ինչպիսի՞ սպասելիքներ ունեն իրենց ֆրանսիացի նոր գործընկերների հետ ապագա համագործակցությունից:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Yonhap. Յուն Սեոկ Յոլը կրկին չի ներկայացել ապստամբության գործով հարցաքննությանը

10:00 25.12.2024

Yonhap. Յուն Սեոկ Յոլը կրկին չի ներկայացել ապստամբության գործով հարցաքննությանը

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը երկրորդ անգամ հարցաքննության չի ներկայացել դեկտեմբերի 3-4-ը ռազմական դրության դեպքերի պատճառով բացված ապստամբության գործով համատեղ քննչական թիմում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նախկինում իրավապահները փորձել են Յուն Սեոկ-Յոլին ծանուցագիր մատուցել, որով նա պետք է ներկայանա Գվաչոն քաղաքում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հակակոռուպցիոն հետաքննության գրասենյակ: Յուն Սեոկ Յոլը կասկածվում է […] ...

Գազայի վրա Իսրայելի հարվածի հետևանքով 21 պաղեստինցի է սպանել

09:53 25.12.2024

Գազայի վրա Իսրայելի հարվածի հետևանքով 21 պաղեստինցի է սպանել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետեւանքով առնվազն 21 մարդ է զոհվել, 51-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի առողջապահության նախարարության տվյալները։ Պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական հարձակման ժամանակ զոհվել է վեց մարդ, շատերը վիրավորվել են։ Իսրայելական հրետանին հրթիռակոծել է նաև Ջաբալիայի շրջափակված […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Եմենից արձակված հրթիռը որսալու մասին

09:45 25.12.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Եմենից արձակված հրթիռը որսալու մասին

Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը որսացել են, նախքան հրեական պետության օդային տարածք մտնելը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Եմենի հութիները ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմից նախազգուշացրել են, որ իրենք հրետակոծելու են Իսրայելը և թույլ չեն տա, որ հարակից նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ ալ-Մանդեբի […] ...

Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը՝ 57 տոննա

09:35 25.12.2024

Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը՝ 57 տոննա

Պարագվայի իրավապահ մարմիններն առգրավել են 57 տոննա մարիխուանա, որը պատրաստվում էր Բրազիլիա առաքելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սանտյագո Պենյան։ «Ներքին պաշտպանության օպերատիվ շտաբի և թմրամիջոցների դեմ պայքարի ազգային քարտուղարության համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք լուրջ հարված հասցնել կազմակերպված հանցավորությանը «Մարանգատու» օպերացիայի միջոցով, որի արդյունքում առգրավվեց 57 տոննա մարիխուանա»,- գրել է նա X-ում: […] ...

Քուրդ զինյալները Սիրիայի հյուսիսում չորս գյուղ են ազատագրել

09:25 25.12.2024

Քուրդ զինյալները Սիրիայի հյուսիսում չորս գյուղ են ազատագրել

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) քրդական ուժերի զինյալները հակահարձակում են սկսել Մանբիջ քաղաքի շրջանում և ազատագրել չորս բնակավայր։ Այս մասին, Rudaw հեռուստաալիքի հաղորդմամբ, հայտարարել է SDF-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհադ Շամին։ «Երկշաբաթյա պաշտպանական մարտերից հետո որոշում է կայացվել անցնել հարձակողական գործողությունների Կարակոզակ կամրջի և Եփրատ գետի վրա գտնվող Տիշրին ամբարտակի մոտ»,-նշել է ռազմական ներկայացուցիչը։ Շամին ասել է, […] ...

Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարները քննարկել են անվտանգության հարցեր

09:20 25.12.2024

Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարները քննարկել են անվտանգության հարցեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և անվտանգության հարցերը։ «Դեկտեմբերի 24-ին ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերը՝ հատկապես Սիրիայում»,-ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության […] ...

BACK_TO_TOP