Քննարկվել են Գյումրիի Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկման հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
--4.91 oC

Քննարկվել են Գյումրիի Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկման հարցերը

17:09 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկմանը։

Օրեր առաջ նախարարը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում արձանագրել էր, որ վերակառուցվող փողոցներից որոշներում էլեկտրական հենասյուների վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային միջավայրին, հետևաբար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դրանց բարեկարգման ուղղությամբ։

Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, նախանշվել է քայլերի հաջորդականությունը և կատարվել աշխատանքի բաժանում որպեսզի սեղմ ժամկետներում գտնվեն արդյունավետ լուծումներ ծանրաբեռնված հենասյունների ապամոնտաժման և նորերի տեղադրման համար։

Նախարարն ընդգծել է, որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահովելուն զուգընթաց պետք է հաշվի առնել բնակիչների պահանջները և խստորեն հետևել անվտանգության կանոններին։

Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը,

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, հիմնադրամի փոխտնօրեն Արմինե Մուրադյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները և այլ գործընկերներ։

Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

00:00 25.12.2024

Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

Դեկտեմբերի 24-ին Արեգակի վրա M դասի հինգ բռնկում է տեղի ունեցել։ Այս մաին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Նշվում է, որ օրվա առաջին և ամենահզոր բռնկումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը։ «Դեկտեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 03:19-ին, 3932 (S18E23) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 10 րոպե տևողությամբ M4.7 բռնկում է հայտնաբերվել»,- ասվում է […] ...

Fox News․ԱՄՆ-ը քիչ է մնացել խոցի իր երկրորդ կործանիչը

23:57 24.12.2024

Fox News․ԱՄՆ-ը քիչ է մնացել խոցի իր երկրորդ կործանիչը

Անցած շաբաթավերջին Կարմիր ծովի վրա միջադեպի ժամանակ, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել էին սեփական F/A-18 կործանիչը, քիչ է մնացել խոցեն նաև երկրորդը։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի պաշտոնյային, ով ցանկացել է անանուն մնալ: Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) խոստովանել էր, որ F/A-18 կործանիչը, որն օդ է բարձրացել ավիակիր Հարի Թրումենի […] ...

Ariana News-ը հաղորդել է Աֆղանստանի հարավում Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա հարձակման մասին

23:55 24.12.2024

Ariana News-ը հաղորդել է Աֆղանստանի հարավում Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա հարձակման մասին

Անհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքում (Նանգարհար նահանգի վարչական կենտրոն) Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա։ Այս մասին հայտնում է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նանգարհարի ոստիկանության մամուլի քարտուղարին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարձակման ենթարկված տղամարդը աֆղանցի է, նա թարգմանիչ է աշխատում Հնդկաստանի հյուպատոսությունում։ Վերջինիս վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։ Տեղի իշխանությունները հետաքննում են դեպքի հանգամանքները։ […] ...

Պակիստանի հատուկ ներկայացուցիչը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանի արտգործնախարարին

23:45 24.12.2024

Պակիստանի հատուկ ներկայացուցիչը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանի արտգործնախարարին

Աֆղանստանի հարցերով Պակիստանի հատուկ ներկայացուցիչ Մոհամմադ Սադիքը երեքշաբթի օրը Քաբուլում հանդիպել է արմատական ​​թալիբների կառավարության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքիի հետ։ Այս մասին հայտնում է The Express Tribune թերթը։ Ինչպես նշում է հրատարակությունը, հանդիպումը կարևոր է Իսլամաբադի և Քաբուլի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման համատեքստում։ Դա տեղի է ունենում պակիստանա-աֆղանական հարաբերությունների սառեցման ֆոնին, որը պայմանավորված […] ...

Անկարան հայտարարել է Թուրքիայից Սիրիա 25 հազար փախստականների վերադարձի մասին

23:40 24.12.2024

Անկարան հայտարարել է Թուրքիայից Սիրիա 25 հազար փախստականների վերադարձի մասին

Դամասկոսի իշխանությունը Բաշար ալ-Ասադից սիրիական զինված ընդդիմությանը անցնելուց հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել ավելի քան 25 հազար սիրիացի փախստական, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան։ Նրան մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները։ «Վերջին 15 օրվա ընթացքում Սիրիա վերադարձածների թիվը գերազանցել է 25 հազարը»,- ասել է նա։ Նրա խոսքով, Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում թուրքական […] ...

Սիրիայում թուրքամետ ուժերի հարձակման ժամանակ քրդերը 16 մարտիկ են կորցրել

23:35 24.12.2024

Սիրիայում թուրքամետ ուժերի հարձակման ժամանակ քրդերը 16 մարտիկ են կորցրել

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) առնվազն 16 մարտիկ է զոհվել Սիրիայում՝ թուրքամետ Սիրիական ազգային բանակի կողմից Հալեպ և Դեյր էզ Զոր նահանգների գրոհը հետ մղելիս, երեքշաբթի հայտնել է Rudau հեռուստաալիքը։ «Մեր ընկերներից 16-ը ընկան, նրանք, ովքեր դիմադրելու, զոհողությունների և զավթիչների և վարձկանների հարձակումներին դիմադրելու ամենաբարձր կամք դրսևորեցին», ասված է SDF հայտարարության մեջ։ Դեկտեմբերի 1-ին […] ...

BACK_TO_TOP