Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել «Կորնետ» հակատանկային հրթիռներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
15:18:10
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+13.09 oC

Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել «Կորնետ» հակատանկային հրթիռներ

17:22 07.04.2018

Ռուսաստանից «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պայմանավորվածություններ համատեսքտում Թուրքիան մտադիր է պատվիրել ռուսական արտադրության այլ զինտեխնիկա ևս։ Տեղեկացնում է թուրքական Haber7 կայքը։

Մասնավորապես, խոսքը «Կորնետ» հակատանկային կառավարվող հրթիռների համալիրների մասին է, որոնք կայքի բնութագրմամբ՝ կենսական նշանակություն ունեն թուրքական բանակի համար։ Այս համակարգերը, ենթադրվում է, կարող են կարևոր դեր խաղալ Սիրիայում թուրքական բանակի գործողությունների ժամանակ, քանի որ ավելի էժան են, քան արևմտյան երկրներում արտադրվող համարժեքները։

Այս համակարգերից ներկայում ունի նաև Հայաստանը։ Ընդ որում՝ հայկական բանակին մատակարարվել են դրա նորագույն տարբերակները, որոնք հակառակորդի տանկերը կարող են խոցել մինչև 8 կմ հեռավորությունից։ Հայկական բանակի այս համալրումը ներկայացված էր նաև վերջերս Երևանում անցկացված ArmHiTec-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

«Նախատեսված է տանկերի, զրահապատ տեխնիկայի, ամրաշինական կառույցների, ցածր թռչող օբյեկտների, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի, օդում կախված ուղղաթիռների ոչնչացման համար։ Տանկերը մինչև 8 կմ հեռավորությունից խոցելու հնարավորություն ունենք»,– ShantNews.am-ի հետ զրույցում նշեց նոր զինատեսակով համալրված ստորաբաժանման հրամանատար Արամ Խանոյանը։

Մասնագետի խոսքով՝ տանկերն այս համալիրների հրթիռների դեմ պաշտպանության միջոց չունեն։ Հայկական բանակում մինչ այս էլ կային հակատանկային կառավարվող հրթիռների համալիրներ, սակայն «Կորնետները» համարվում են այդ համալիրների ամենաթարմ սերունդը։

Հիշեցնենք, որ այս հայկական բանակում այս համալիրների առկայության մասին հայտնի դարձավ փետրվարին։ Այն իր հեռահարությամբ գերազանցում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բանակներում առկա նմանատիպ համալիրները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի շատ է տուժում մաքսատուրքերից, քան ԱՄՆ-ը

19:09 05.04.2025

Թրամփը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի շատ է տուժում մաքսատուրքերից, քան ԱՄՆ-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առևտրային մաքսատուրքերը ավելի շատ են հարվածում Չինաստանի տնտեսությանը, քան ամերիկյան տնտեսությանը։ Այս դիրքորոշումը նա արտահայտել է Truth Social-ում տեղադրված հրապարակման մեջ: «Չինաստանը շատ ավելի շատ տուժեց, քան Միացյալ Նահանգները: Նրանք և շատ այլ երկրներ անընդունելի վատ վերաբերմունք ցուցաբերեցին մեր հանդեպ»,-պնդել է Թրամփը՝ անվանելով ԱՄՆ նախկին տնտեսական քաղաքականությունը «հիմար […] ...

Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է․ «Բավարիայի» մարզական տնօրեն

19:00 05.04.2025

Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է․ «Բավարիայի» մարզական տնօրեն

«Բավարիայից» արձագանքել են Թոմաս Մյուլերի՝ ամռանը թիմից հեռանալու մասին տեղեկությանը։ 35-ամյա կիսապաշտպանն այսօր հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ «Թոմաս Մյուլեր․․. ոչ մի ցուցամոլություն, ոչ մի ցուցադրական բաներ, պարզապես անհավանական հմտություն․․. իսկական ֆուտբոլիստ: Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է, նա փոքր տարիքից եղել է «Բավարիայի» համակարգում: Այս որոշումը նրա համար […] ...

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվն աճում է

18:48 05.04.2025

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվն աճում է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3455-ի, 4840 մարդ վիրավորվել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Մյանմայի պետական ​​լրատվամիջոցներին։ «Զոհվել է 3455 մարդ, վիրավորվել՝ 4840-ը»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր 3301 զոհի և 4792 վիրավորի մասին։ Անցյալ շաբաթ Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, ցնցումները […] ...

«Կրթվելը նորաձև է». ծրագրի հանդիպումներին Արմավիրում մասնակցել է նաև վարչապետը

18:40 05.04.2025

«Կրթվելը նորաձև է». ծրագրի հանդիպումներին Արմավիրում մասնակցել է նաև վարչապետը

Արմավիրում անցկացվել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումները, որոնց մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում  տեսանյութ է հրապարակել:   ...

Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել բնակարանների գների բարձրացման դեմ

18:27 05.04.2025

Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել բնակարանների գների բարձրացման դեմ

Շաբաթ օրը Իսպանիայի 40 քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաների և վարձակալության գների կտրուկ աճի դեմ, իսկ գլխավոր ցույցը տեղի է ունեցել Մադրիդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կազմակերպիչների տվյալներով՝ մոտ 150 հազար մարդ է հավաքվել Իսպանիայի մայրաքաղաքում: Ակցիային մասնակցում են երիտասարդ ընտանիքներ, ուսանողներ, թոշակառուներ և ներգաղթյալներ, ովքեր բախվել էին […] ...

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

18:12 05.04.2025

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ ՏԿԵՆ տեսանյութում: ...

BACK_TO_TOP