Շիրակի մարզը ամենաշատ խնդիրներով խտացված մարզն է հանրապետությունում․ Տիգրան Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Շիրակի մարզը ամենաշատ խնդիրներով խտացված մարզն է հանրապետությունում․ Տիգրան Ավինյան

22:55 19.09.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային առաջին այցն է կատարել Շիրակի մարզ: Հանդիպումը մարզպետարանի վարչության պետերի, մարզի ուժային կառույցների ղեկավարների և համայնքապետերի հետ տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները, որոնք առնչվում են  գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը , ճանապարհների վերանորոգմանը, ջրամատակարարման համակարգի վիճակին : Անդրադարձ է կատարվել նաև Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում եղած նախագծային թերություններին , օդանավակայանում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, նոր աշխատատեղեր խոստացող ծրագրերին :

Փոխվարչապետը նշել է , որ սա իր առաջին այցն է ամենաշատ խնդիրներով խտացված մարզ , որտեղ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը հանրապետական միջին ցուցանիշի  52 տոկոսն է կազմում: Սոցիալական վիճակի նման բնորոշումից հետո քննարկումը տեղափոխվել է  եղած ծրագրերի ներկայացմանը, որոնց մասին փոխվարչապետը խոսել է լրագրողների հետ հանդիպմանը: Տեքստիլ արդյունաբերությունը, ըստ Ավինյանի, այն ոլորտն է, որը Շիրակի մարզում աճելու ռեալ հնարավորություններ ունի:

«ԵՍ Համոզված եմ,որ աշխատատեղերի արագ ստեղծման մի քանի ոլորտ կա, և աշխատատեղերի ստեղծման այդ ճանապարհները պետք է իրագործելի լինեն: Ես կարծում եմ, որ այդ ոլորտներից  առաջինը թեթև արդյունաբերությունն է, արդեն իսկ որոշակի քննարկումներ ու պայմանավորվածություններ կան»,- նշել է փոխվարչապետը:

Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը ևս իրատեսական է համարվում, կա մշակված փաթեթ, որը փոխվարչապետի խոսքով՝ ներկայացվել է կառավարությանը: Դրանցից մեկն էլ իսրայելցի ներդրողների լոգիստիկ կենտրոն կառուցելու նախագիծն է :

 

«Ուզում եմ վստահեցնել, որ փաթեթն արդեն կառավարությունում է, կան որոշակի ընկերություններ, որոնք հետաքրքրված են այդ ազատ տնտեսական  գոտու մասնակցությամբ, և ես համոզված եմ, որ դա տեղի է ունենալու»,- լրագրողների հետ  հանդիպմանը նշել է Տիգրան Ավինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP