Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
-0.91 oC

Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին. վարչապետ

19:08 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»:

Ավելի վաղ վարչապետը հետևյալ գրառումն էր կատարել.

«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողան. Թուրքիան Սիրիայում կշարունակի գործողությունները ահաբեկչական խմբավորումների դեմ

23:26 23.12.2024

Էրդողան. Թուրքիան Սիրիայում կշարունակի գործողությունները ահաբեկչական խմբավորումների դեմ

Թուրքիան կշարունակի թիրախային գործողություններ իրականացնել հարևան Սիրիայի հյուսիսում, որտեղ տեղակայված են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված) և նրա տեղական ճյուղի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SDF) ուժերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Անկարայում իր նախագահությամբ տեղի ունեցած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ «Մենք մտադիր ենք շարունակել թիրախավորված գործողությունները Սիրիայում […] ...

ՄԱԿ-ը չի մեկնաբանել Պանամայի ջրանցքի մասին Թրամփի հայտարարությունը

23:20 23.12.2024

ՄԱԿ-ը չի մեկնաբանել Պանամայի ջրանցքի մասին Թրամփի հայտարարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ստեֆանի Թրեմբլեյը ձեռնպահ է մնացել մեկնաբանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնը կարող է պահանջել վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը։ «Մենք աշխատում ենք միայն մեկ ԱՄՆ վարչակազմի հետ և մեզանից ոչինչ չենք ավելացնի Թրամփի արած մեկնաբանություններին»,- ասել է նա լրագրողների համար ճեպազրույցում՝ ի պատասխան ընտրված ամերիկացի առաջնորդի հայտարարության վերաբերյալ մեկնաբանությունների […] ...

Իսրայելը Սլովակիային կվաճառի Barak MX հակաօդային պաշտպանության համակարգ

23:15 23.12.2024

Իսրայելը Սլովակիային կվաճառի Barak MX հակաօդային պաշտպանության համակարգ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը Սլովակիայի իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրել Բրատիսլավային Barak MX հակաօդային պաշտպանության համակարգի վաճառքի մասին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի նախարարությունը գործարքն անվանել է ուղենիշ՝ նշելով, որ սա Սլովակիայի հետ մինչ օրս պաշտպանական արտահանման ոլորտում ամենամեծ համաձայնագիրն է։ Պայմանագրի գումարը կազմում է 560 մլն եվրո։ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգը, որը […] ...

Հրատապ արձագանքման հարթակը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց ներկայացնել իրենց հրատապ կարիքները և ստանալ հասցեական աջակցություն

23:10 23.12.2024

Հրատապ արձագանքման հարթակը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց ներկայացնել իրենց հրատապ կարիքները և ստանալ հասցեական աջակցություն

Սոցիալական աջակցության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված Հրատապ արձագանքման հարթակի հիմնական գործառույթներին ու գործիքակազմին։ Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների դերը հրատապ աջակցության կարիք ունեցող անձանց թիրախային օգնություն տրամադրելու գործընթացում և […] ...

Թեհրանն ու ԵՄ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն հունվարի կեսերին

23:04 23.12.2024

Թեհրանն ու ԵՄ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն հունվարի կեսերին

Իրանի և երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչներ ծրագրում են հաջորդ տարվա սկզբին խորհրդակցություններ անցկացնել իրանական միջուկային ծրագրի և տարածաշրջանային խնդիրների շուրջ, երկուշաբթի հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։ Իրանի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայի խոսքով՝ բանակցությունները նախատեսված են հունվարի կեսերին։ «Մենք կհայտնենք մեր պահանջները և կմատնանշենք մեր մտահոգությունները տարածաշրջանի և այլ […] ...

Հունաստանն ու Իսրայելը էներգետիկ կայունությունը խթանելու համար համաձայնագիր են ստորագրել

23:00 23.12.2024

Հունաստանն ու Իսրայելը էներգետիկ կայունությունը խթանելու համար համաձայնագիր են ստորագրել

Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Թեոդորոս Սկիլաակիսը միջկառավարական համաձայնագիր է ստորագրել Իսրայելի էներգետիկայի նախարարության ղեկավար Էլի Կոենի հետ՝ տարածաշրջանային էներգետիկ կայունությունը խթանելու համար։ Այս մասին հայտնում է Naftemporiki թերթը։ Նրա խոսքով՝ «երկու նախարարությունների ղեկավարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու տարածաշրջանային էներգետիկ կայունությունը և Արևելյան Միջերկրական ծովի և ամբողջ Եվրամիությանը վերաբերող նորարարական էներգետիկ նախագծերը»։ Փաստաթուղթը […] ...

BACK_TO_TOP