19:02 23.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում։
Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակում ներկայացվել է ոլորտի վերաբերյալ արտահերթ զեկույցը։
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
«Զեկույցում անդրադարձել ենք տարբեր հիմնախնդիրների, ներկայացրել պրակտիկ օրինակներ և առաջարկություններ։ Նախևառաջ, ուզում եմ շեշտել, որ մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ այս ոլորտում բացակայում են միջազգային չափանիշներին համապատասխան իրավական կարգավորումները, ինչը շատ լուրջ խնդիր է։ Թեմայի վերաբերյալ հանրային լայն քննարկումներ ևս գրեթե չեն անցկացվում: Այդ տեսանկյունից խիստ անհրաժեշտ է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Ըստ Պաշտպանի՝ պատասխանատու գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում է հնարավոր խնդիրներին տալ պատշաճ լուծումներ։ Շատ կարևոր է նաև, որ իրավասու մարմինների ներկայացուցիչները ունենան պատշաճ գիտելիքներ, պարբերաբար մասնակցեն վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև իրենց աշխատանքում կիրառեն միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդաբանական ուղեցույցներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ղեկավար Լաուրա Գասպարյանը, ներկայացնելով զեկույցը, շեշտել է, որ խոշտանգումների բացարձակ արգելքի համակողմանի ապահովման տեսանկյունից առանցքային է արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու կատարելագործումը, այդ թվում` օրենսդրական դաշտի բարելավումը, ինչն այսօր մեր երկրում շարունակում է խնդրահարույց մնալ։
«Թեև տարիներ շարունակ խնդիրը մեր կողմից բարձրաձայնվել է, բայց որևէ էական փոփոխություններ չեն իրականացվել։ Փորձել ենք այս արտահերթ զեկույցի միջոցով ներկայացնել առկա մարտահրավերները։ Զեկույցում մանրակրկիտ վերլուծված է դաշտը, ներկայացված են հստակ օրինակներ և առաջարկություններ, ոլորտը բարելավելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու տեսանկյունից։ Մեր առաջնային նպատակն է կանխարգելել խոշտանգումները և վատ վերաբերմունքը»,- ասել է Պաշտպանի ներկայացուցիչը։
Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և դեսպանությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նաև պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիրները և համատեղ քննարկվել են դրանց լուծման ճանապարհները։
Ամփոփելով միջոցառումը՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, դեսպանությունների, պետական մարմինների, Փաստաբանների պալատի, ՀԿ ներկայացուցիչներին՝ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծմանը աջակցելու պատրաստակամության համար։
Միջոցառումը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը23:04 23.12.2024
Թեհրանն ու ԵՄ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն հունվարի կեսերինԻրանի և երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչներ ծրագրում են հաջորդ տարվա սկզբին խորհրդակցություններ անցկացնել իրանական միջուկային ծրագրի և տարածաշրջանային խնդիրների շուրջ, երկուշաբթի հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։ Իրանի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայի խոսքով՝ բանակցությունները նախատեսված են հունվարի կեսերին։ «Մենք կհայտնենք մեր պահանջները և կմատնանշենք մեր մտահոգությունները տարածաշրջանի և այլ […] ...
23:00 23.12.2024
Հունաստանն ու Իսրայելը էներգետիկ կայունությունը խթանելու համար համաձայնագիր են ստորագրելՀունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Թեոդորոս Սկիլաակիսը միջկառավարական համաձայնագիր է ստորագրել Իսրայելի էներգետիկայի նախարարության ղեկավար Էլի Կոենի հետ՝ տարածաշրջանային էներգետիկ կայունությունը խթանելու համար։ Այս մասին հայտնում է Naftemporiki թերթը։ Նրա խոսքով՝ «երկու նախարարությունների ղեկավարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու տարածաշրջանային էներգետիկ կայունությունը և Արևելյան Միջերկրական ծովի և ամբողջ Եվրամիությանը վերաբերող նորարարական էներգետիկ նախագծերը»։ Փաստաթուղթը […] ...
22:52 23.12.2024
Իլհամ Ալիևը շարունակում է Հռոմի պապին կաշառելու փորձերըԱդրբեջանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Իլհամ Ալիևը հավաստիացրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայրապետին, որ Բաքուն այսուհետ ևս ֆինանսական նախագծեր է իրականացնելու Վատիկանում: Ի՞նչ առիթով է ուղերձը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա առիթով է ուղերձը, բայց Իլհամ Ալիևն օգտվել է առիթից և կրկին ներկայացրել է ադրբեջանական […] ...
22:45 23.12.2024
ԱՄՆ-ը չինական հին չիպերի առնչությամբ հետաքննություն է սկսելԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը արտաքին առևտրի հետաքննություն է սկսել մեքենաների, կենցաղային տեխնիկայի, կապի ցանցերում և զենքերում օգտագործվող չինական համակարգչային չիպերի նախորդ սերունդների առնչությամբ, գրում է The New York Times-ը։ Հետաքննության արդյունքը կարող է լինել մաքսատուրքերի կամ այլ միջոցների ներդրումը, որոնք ուղղված են չինական չիպերի ներմուծումն արգելակելուն։ Միաժամանակ, հարցի լուծումը կմնա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի […] ...
22:36 23.12.2024
ՄԱԿ. Իսրայելը պետք է արագացնի զորքերի դուրսբերումը ԼիբանանիցԼիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) Իսրայելին կոչ են արել արագացնել իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից: Այս մասին ասվում է կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «UNIFIL-ը կոչ է անում արագացնել Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման գործընթացը և Լիբանանի զինված ուժերի տեղակայումը հարավային Լիբանանում: UNIFIL-ը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը […] ...
22:28 23.12.2024
Վարչապետը նախկին նախագահներին ևս մեկ անգամ կոչ է արել օգտվել բանավիճելու հնարավորությունիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»։ ...