19:23 23.12.2024
Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվետվություններում արտացոլված ֆինանսական տվյալների ճշտության նկատմամբ. hայտնաբերվել են մի շարք խախտումներ և անճշտություններ:
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերն իրավունք ունեն Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալ շահութաբաժին, որի չափը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ:
ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194-Ն և 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշումներով սահմանվում է պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների՝ ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը և ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից վերահսկողություն է իրականացվել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում՝ շահութաբաժինների հաշվետվությունների ճշտության մասով։ Ծառայությունը, մասնավորապես, վերահսկողության համար առանձնացրել է այն Փակ բաժնետիրական ընկերություններին, որոնք հաշվետու ժամանակաշրջանում Պետական եկամուտների կոմիտեի կողմից անցել են համալիր հարկային ստուգումներ:
Մշտադիտարկվել են թվով 20 Փակ բաժնետիրական ընկերություններ, որոնցից 14-ում արձանագրվել է, որ Ընկերությունները նախորդ տարիների գործունեության մասով պակաս ներկայացված հասույթի կամ ավել ծախսագրված գումարների չափով ֆինանսական տվյալների փոփոխությունների արդյունքում շուրջ 421 մլն ՀՀ դրամ լրացուցիչ շահութաբաժնի գումարներ չեն հաշվարկել, ապա և չեն վճարել ՀՀ պետական բյուջե:
Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում թվով 4 ընկերություններ ՀՀ պետական բյուջե են վերականգնել շուրջ 59 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, Ծառայության միջնորդությամբ ևս 1 ընկերության կողմից տարեկան գործունեության արդյունքում հաշվարկված շահութաբաժնի վնասը պակասեցվել է շուրջ 300 մլն դրամով, իսկ 2 այլ ընկերություններում մեկնարկել է ընդհանուր շուրջ 100 մլն դրամի շահութաբաժնի վնասի նվազեցման հաշվապահական հաշվառման գործընթաց: Ինչպես նաև Ծառայության կողմից 2 այլ ընկերություններում արձանագրվել են գործունեության արդյունքում հաշվարկված շուրջ 170 մլն դրամի հարկային վնասի՝ առանց հիմքերի պակասեցման դեպքեր:
Պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առողջապահական և էներգետիկ ոլորտներում գործունեություն ծավալող Փակ բաժնետիրական ընկերություններում:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը միաժամանակ ուսումնասիրել է այդ Ընկերությունների կողմից թույլ տրված խախտումների պատճառները, որի արդյունքում պարզվել է, որ մի շարք Ընկերությունների կողմից թույլ են տրվել առերևույթ խախտումներ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի թերի իմացության և սահմանված ընթացակարգերի չպահպանման պատճառով, իսկ որոշները՝ լուծարման հնարավոր գործընթացի թիրախում չհայտնվելու միտումով, ինչն ուղեկցվել է փաստացի վնասով իրականացված գործունեության արդյունքները քողարկելու մտայնությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծառայության կողմից 50 տոկոս ու ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող մի շարք Փակ բաժնետիրական ընկերություններին առաջարկվել է՝ առաջնորդվել ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերով և ֆինանսական հաշվետվություններում այսուհետ արտացոլել բացառապես իրական տվյալներ, ինչպես նաև ֆինանսական տվյալների՝ հնարավոր փոփոխությունների պարագայում պատկան մարմիններին սահմանված ժամկետներում ներկայացնել համապատասխան ճշգրտված հաշվետվություններ:
22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը22:45 23.12.2024
ԱՄՆ-ը չինական հին չիպերի առնչությամբ հետաքննություն է սկսելԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը արտաքին առևտրի հետաքննություն է սկսել մեքենաների, կենցաղային տեխնիկայի, կապի ցանցերում և զենքերում օգտագործվող չինական համակարգչային չիպերի նախորդ սերունդների առնչությամբ, գրում է The New York Times-ը։ Հետաքննության արդյունքը կարող է լինել մաքսատուրքերի կամ այլ միջոցների ներդրումը, որոնք ուղղված են չինական չիպերի ներմուծումն արգելակելուն։ Միաժամանակ, հարցի լուծումը կմնա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի […] ...
22:36 23.12.2024
ՄԱԿ. Իսրայելը պետք է արագացնի զորքերի դուրսբերումը ԼիբանանիցԼիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) Իսրայելին կոչ են արել արագացնել իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից: Այս մասին ասվում է կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «UNIFIL-ը կոչ է անում արագացնել Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման գործընթացը և Լիբանանի զինված ուժերի տեղակայումը հարավային Լիբանանում: UNIFIL-ը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը […] ...
22:28 23.12.2024
Վարչապետը նախկին նախագահներին ևս մեկ անգամ կոչ է արել օգտվել բանավիճելու հնարավորությունիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»։ ...
22:20 23.12.2024
Գործարկվել են Երևանում կառուցված ջրի մաքրման նոր կայանն ու աղբաորսիչ սարքերըԵրևանում կառուցված նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Դրանց գործարկմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում […] ...
22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որի առանցքային պաշտոնները պահպանվել են նախորդ կաբինետի անդամների կողմից։ Ցուցակը ընթերցել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերը։ Այսպես, Ժան-Նոել Բարոն, ով արտգործնախարարություն է եկել 2024 թվականի սեպտեմբերին, կմնա ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում, իսկ Սեբաստյան Լեկորնուն կշարունակի ղեկավարել երկրի Զինված […] ...
22:08 23.12.2024
Հութիները հայտարարել են Աշքելոնի և Թել Ավիվի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Թել Ավիվի և Աշկելոնի շրջանի ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ ապստամբ օդուժը երկու գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ։ Առաջինի ժամանակ նրանք անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել […] ...