17:45 23.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը:
Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է.
«Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և հիմա էլ գիտենք, որ հանրային կառավարման կամ ծառայությունների մատուցման ոլորտում ունենք էական խնդիրներ: Խոսքը Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների մասին է: Եվ ի սկզբանե մեր պատկերացումներն եղել են այն, որ թվայնացումն է այն հիմնական գործիքը, որով մենք պետք է այդ ոլորտում մեր ունեցած խնդիրները հաղթահարենք: Եվ նաև վերջին շրջանում, քանի որ շատ ահազանգեր են ստացվում ոչ թե թվայնացման, այլ հանրային կառավարման ոլորտում առկա խնդիրների չլուծվածության մասին, շատ պատեհ է, որ մենք էլի վերադառնանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել թվայնացման մեր օրակարգի իրականացմանը:
Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ կարևոր է ընդհանուր պատկերը տեսնել և հասկանալ, թե պլանավորված աշխատանքն այս պահին ինչ փուլում է, թվայնացման օրակարգն ավելի արդյունավետ իրականացնելու համար ինչ ռեսուրսներ կան և ինչ անելիքներ կան:
Փոխվարչապետ, Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ թվայնացումն իրականացնում է մի շատ կարևոր գործառույթ, որը բացահայտում է ֆունկցիայի իմաստն ու կարևորությունը և ընդգծել, որ թվայնացվելու է միայն այն գործառույթը, որի կարիքը քաղաքացին ռեալ ունի: Մհեր Գրիգորյանի խոսքով, կան նաև թվային լուծումներ, որոնք թելադրում են ճիշտ գործառույթ և միջազգային փորձում կան լուծումներ, որոնք անհրաժեշտ է ադապտացնել մեր կանոնակարգին:
Հաջորդիվ՝ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը ներկայացրել է հաշվետվություն թվային առաջընթացի վերաբերյալ: Նախ՝ համառոտ տեղեկատվություն է ներկայացվել հաշվետու ժամանակահատվածում խորհրդի գործունեության վերաբերյալ՝ կայացած նիստերի, քննարկված հարցերի, հաստատված որոշումների և հայեցակարգային որոշումների մասով:
Մանրամասներ են ներկայացվել թվայնացման գործընթացների ինստիտուցիոնալ դերաբաշխման և համակարգման, թվային ճարտարապետության հիմնարար օրենքների նախագծերի մշակման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի, «Ամպայինն առաջինը» քաղաքականության ընդունման ու կիրառման, հանրային տվյալների կատալոգի, քարտեզագրման և դասակարգման, «Կյանքի 12 իրադարձություններ»-ի թվայնացման վերաբերյալ և այլն:
2025 թվականի անելիքների շարքում ընդգծվել է թվային հիմնարարների հասանելիությունը՝ ենթակառուցվածք կամ ամպային լուծումներով, «Կյանքի 12 իրադարձություններ»-ի ներքո մատուցվող ծառայությունների թվայնացումը՝ ինչպես սահմանված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, ռազմավարական հաղորդակցումն ու իրազեկումը և այլն:
Վերոնշյալ հաշվետվության շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ հանրային ծառայությունների թվայնացման ու որակի բարելավման, ծառայությունների մատուցման քաղաքականության, կիբեռանվտանգության հարցերի շուրջ:
Վարչապետը հանձնարարել է, առաջնորդվելով թվայնացման ճանապարհային քարտեզով, նշել, թե այս պահին որտեղ է գտնվում թվայնացման գործընթացը և նույն տրամաբանությամբ կազմել 2025 թվականի անելիքները՝ նշելով գործառույթի պատասխանատու գերատեսչությանը: Այս համատեքստում կարևորվել է պարբերական հաշվետվությունների ներկայացումը ճանապարհային քարտեզին համապատասխան աշխատանքների իրականցման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդիվ կքննարկվեն նաև օրենքների նախագծերը և այս համատեքստում՝ կարևորել խորհրդարանական գործընկերների հետ աշխատանքների ինտենսիվացումը: Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը նշել է, որ 2025 թվականին անհրաժեշտ է թվայնացման օրակարգով ավելի ինտենսիվ զբաղվել, քանի որ բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է:
22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը22:20 23.12.2024
Գործարկվել են Երևանում կառուցված ջրի մաքրման նոր կայանն ու աղբաորսիչ սարքերըԵրևանում կառուցված նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Դրանց գործարկմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում […] ...
22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որի առանցքային պաշտոնները պահպանվել են նախորդ կաբինետի անդամների կողմից։ Ցուցակը ընթերցել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերը։ Այսպես, Ժան-Նոել Բարոն, ով արտգործնախարարություն է եկել 2024 թվականի սեպտեմբերին, կմնա ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում, իսկ Սեբաստյան Լեկորնուն կշարունակի ղեկավարել երկրի Զինված […] ...
22:08 23.12.2024
Հութիները հայտարարել են Աշքելոնի և Թել Ավիվի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Թել Ավիվի և Աշկելոնի շրջանի ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ ապստամբ օդուժը երկու գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ։ Առաջինի ժամանակ նրանք անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել […] ...
21:50 23.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 24-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր և 5-11 առանձնատներ, Ղափանցյան փ. 5/9-5/162առանձնատներ, Շահսուվարյան փ. 3-6 շենքեր, Շիրվանզադեի փ. 3-11 շենքեր, Վ․ Փափազյան փ. 22Ա-24 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 22-22ա շենքեր, Տիմիրյազևի և Պոպովի […] ...
21:40 23.12.2024
Քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքներըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԱՍՀ նախարարության մասնագիտացված շուրջօրյա խնամքի հաստատությունների, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, ինչպես նաև շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ ներկայացվել է «Բուժքույրական խնամքը, […] ...