18:35 23.12.2024
Գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիին հաղթելուց հետո խոսել է հետագա ծրագրերի մասին։
«Այժմ ցանկանում եմ հանգստանալ։ Փոքր աղջիկս ընդամենը 10 ամսական է։ Ես նրա հետ առավելագույնը երկու ամիս եմ անցկացրել։ Այժմ ցանկանում եմ վերադառնալ տուն, անջատել հեռախոսս, հանգստանալ և չմտածել բռնցքամարտի մասին»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած ռևանշ մենամարտում 37-ամյա Ուսիկը մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 116-112) հաղթել էր բրիտանացի Ֆյուրիին և պաշտպանել WBA, WBC և WBO վարկածներով չեմպիոնական գոտիները։ Ուսիկին է պատկանում է նաև IBF վարկածով գոտին։
21:40 23.12.2024
Քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքներըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԱՍՀ նախարարության մասնագիտացված շուրջօրյա խնամքի հաստատությունների, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, ինչպես նաև շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ ներկայացվել է «Բուժքույրական խնամքը, […] ...
21:32 23.12.2024
Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է հարձակվել Հութիների ռազմավարական թիրախների վրաԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացի հետ հրամայել է Իսրայելի պաշտպանության ուժերին հարձակվել Եմենում հութիների ռազմավարական օբյեկտների վրա, և այս հարձակումը «վերջինը չէ»: Վարչապետը համապատասխան հայտարարություն է արել՝ ելույթ ունենալով Քնեսեթում։ «Վերջին օրերին պաշտպանության նախարարի հետ միասին մենք հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ճշգրիտ հարվածներ հասցնել հութիների ռազմավարական […] ...
21:24 23.12.2024
Զուրաբիշվիլին մտադիր է կրկնակի խորհրդարանական ընտրությունների խորհուրդ ստեղծելՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խորհրդարան ստեղծել, որը կկազմակերպի կրկնակի խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չհամաձայնի դրանք անցկացնել։ Այս մասին նա հայտնել է իր տեսաուղերձում։ Ինչպես ասել է Զուրաբիշվիլին, ինքը սպասում է, որ իշխող կուսակցության ղեկավարությունը համաձայնության գա կրկնակի ընտրությունների ժամկետների շուրջ, որոնք, նրա կարծիքով, քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն են։ […] ...
21:16 23.12.2024
Կյանքի են կոչվել նախագծեր՝ ուղղված կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը2024թ. ընթացքում Երևանում մի շարք կարևոր նախագծեր կյանքի կոչվեցին, որոնք ուղղված էին կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարի Երևանում անցկացվել է շուրջ 30 կմ ոռոգման նոր ցանց, ավելի քան 12 հա-ով ավելացել են կանաչ տնկարկները, հիմնվել են 4 նոր այգիներ, մեկ քաղաքային ուրբան-անտառ՝ վերականգնվել են Նորքի երբեմնի այգիները: […] ...
21:08 23.12.2024
Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթըՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, ՆԳՆ-ն հայտնում է, որ նախաձեռնությունը շրջանառության […] ...
21:00 23.12.2024
Ինչի՞ց է վախենում Ալիևը և ի՞նչ սցենարներ է մշակում. զրույց Արեգ Քոչինյանի հետՆոր սպառնալի՞ք, թե՞ հերթական մանիպուլյացիան. Ադրբեջանի նախագահն օրերս ռուսական լրատվամիջոցին տված իր հարցազրույցում անդրադարձավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընգդծեց այն կետերը, որոնք, ըստ իրեն, խոչընդոտում են խաղաղության հաստատումը: Չուշացավ պաշտոնական Երևանի պատասխանը: Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է անվտանգային […] ...