«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
0.09 oC

«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային»

18:12 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 4-1 հաշվով առավելության է հասել «Սևիլիայի» նկատմամբ։

«Ռեալից» մեկական գոլ են խփել ֆրանսիացի Կիլիան Մբապեն, ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեն, բրազիլացի Ռոդրիգոն ու մարոկկացի Բրահիմ Դիասը։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 40-ի և բարձրացավ երկրորդ տեղ։ Մադրիդյան ակումբը շրջանցեց 38 միավոր ունեցող «Բարսելոնային»։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը 41 միավորով Մադրիդի «Աթլետիկոն» է։ «Սևիլիան» ունի 22 միավոր և 12-րդն է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները

21:40 23.12.2024

Քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԱՍՀ նախարարության մասնագիտացված շուրջօրյա խնամքի հաստատությունների, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, ինչպես նաև շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ ներկայացվել է «Բուժքույրական խնամքը, […] ...

Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է հարձակվել Հութիների ռազմավարական թիրախների վրա

21:32 23.12.2024

Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է հարձակվել Հութիների ռազմավարական թիրախների վրա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացի հետ հրամայել է Իսրայելի պաշտպանության ուժերին հարձակվել Եմենում հութիների ռազմավարական օբյեկտների վրա, և այս հարձակումը «վերջինը չէ»: Վարչապետը համապատասխան հայտարարություն է արել՝ ելույթ ունենալով Քնեսեթում։ «Վերջին օրերին պաշտպանության նախարարի հետ միասին մենք հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ճշգրիտ հարվածներ հասցնել հութիների ռազմավարական […] ...

Զուրաբիշվիլին մտադիր է կրկնակի խորհրդարանական ընտրությունների խորհուրդ ստեղծել

21:24 23.12.2024

Զուրաբիշվիլին մտադիր է կրկնակի խորհրդարանական ընտրությունների խորհուրդ ստեղծել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խորհրդարան ստեղծել, որը կկազմակերպի կրկնակի խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չհամաձայնի դրանք անցկացնել։ Այս մասին նա հայտնել է իր տեսաուղերձում։ Ինչպես ասել է Զուրաբիշվիլին, ինքը սպասում է, որ իշխող կուսակցության ղեկավարությունը համաձայնության գա կրկնակի ընտրությունների ժամկետների շուրջ, որոնք, նրա կարծիքով, քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն են։ […] ...

Կյանքի են կոչվել նախագծեր՝ ուղղված կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը

21:16 23.12.2024

Կյանքի են կոչվել նախագծեր՝ ուղղված կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը

2024թ. ընթացքում Երևանում մի շարք կարևոր նախագծեր կյանքի կոչվեցին, որոնք ուղղված էին կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարի Երևանում անցկացվել է շուրջ 30 կմ ոռոգման նոր ցանց, ավելի քան 12 հա-ով ավելացել են կանաչ տնկարկները, հիմնվել են 4 նոր այգիներ, մեկ քաղաքային ուրբան-անտառ՝ վերականգնվել են Նորքի երբեմնի այգիները: […] ...

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

21:08 23.12.2024

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, ՆԳՆ-ն հայտնում է, որ նախաձեռնությունը շրջանառության […] ...

Ինչի՞ց է վախենում Ալիևը և ի՞նչ սցենարներ է մշակում. զրույց Արեգ Քոչինյանի հետ

21:00 23.12.2024

Ինչի՞ց է վախենում Ալիևը և ի՞նչ սցենարներ է մշակում. զրույց Արեգ Քոչինյանի հետ

Նոր սպառնալի՞ք, թե՞ հերթական մանիպուլյացիան. Ադրբեջանի նախագահն օրերս ռուսական լրատվամիջոցին տված իր հարցազրույցում անդրադարձավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընգդծեց այն կետերը, որոնք, ըստ իրեն, խոչընդոտում են խաղաղության հաստատումը: Չուշացավ պաշտոնական Երևանի պատասխանը: Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է անվտանգային […] ...

BACK_TO_TOP