SHANTNEWS – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
0.09 oC

SHANTNEWS

18:00 23.12.2024

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է հարձակվել Հութիների ռազմավարական թիրախների վրա

21:32 23.12.2024

Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է հարձակվել Հութիների ռազմավարական թիրախների վրա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացի հետ հրամայել է Իսրայելի պաշտպանության ուժերին հարձակվել Եմենում հութիների ռազմավարական օբյեկտների վրա, և այս հարձակումը «վերջինը չէ»: Վարչապետը համապատասխան հայտարարություն է արել՝ ելույթ ունենալով Քնեսեթում։ «Վերջին օրերին պաշտպանության նախարարի հետ միասին մենք հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ճշգրիտ հարվածներ հասցնել հութիների ռազմավարական […] ...

Զուրաբիշվիլին մտադիր է կրկնակի խորհրդարանական ընտրությունների խորհուրդ ստեղծել

21:24 23.12.2024

Զուրաբիշվիլին մտադիր է կրկնակի խորհրդարանական ընտրությունների խորհուրդ ստեղծել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խորհրդարան ստեղծել, որը կկազմակերպի կրկնակի խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չհամաձայնի դրանք անցկացնել։ Այս մասին նա հայտնել է իր տեսաուղերձում։ Ինչպես ասել է Զուրաբիշվիլին, ինքը սպասում է, որ իշխող կուսակցության ղեկավարությունը համաձայնության գա կրկնակի ընտրությունների ժամկետների շուրջ, որոնք, նրա կարծիքով, քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն են։ […] ...

Կյանքի են կոչվել նախագծեր՝ ուղղված կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը

21:16 23.12.2024

Կյանքի են կոչվել նախագծեր՝ ուղղված կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը

2024թ. ընթացքում Երևանում մի շարք կարևոր նախագծեր կյանքի կոչվեցին, որոնք ուղղված էին կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարի Երևանում անցկացվել է շուրջ 30 կմ ոռոգման նոր ցանց, ավելի քան 12 հա-ով ավելացել են կանաչ տնկարկները, հիմնվել են 4 նոր այգիներ, մեկ քաղաքային ուրբան-անտառ՝ վերականգնվել են Նորքի երբեմնի այգիները: […] ...

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

21:08 23.12.2024

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, ՆԳՆ-ն հայտնում է, որ նախաձեռնությունը շրջանառության […] ...

Չի վաճառվում․ Գրենլանդիայում արձագանքել են Թրամփի գրառմանը

20:52 23.12.2024

Չի վաճառվում․ Գրենլանդիայում արձագանքել են Թրամփի գրառմանը

Գրենլանդիայի ժողովրդական համայնքի պատգամավոր Աայա Շեմնիցը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունը Գրենլանդիայի վերահսկման կարևորության մասին «շատ անհարգալից է» և հուշում է, որ Թրամփը մտադիր է «գնել» կղզին: «Գրենլանդիան դեռ չի վաճառվում։ Կարծում եմ, որ ԱՄՆ ապագա նախագահի «սեփականություն» և «վերահսկողություն» բառերը բավականին հստակ ազդանշան են, որ նրանք ցանկանում են գնել Գրենլանդիան», […] ...

Շվեյցարիան մասնակցում է Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների նախապատրաստմանը

20:47 23.12.2024

Շվեյցարիան մասնակցում է Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների նախապատրաստմանը

Շվեյցարիայի իշխանությունները մասնակցում են Ուկրաինայում հրադադարի հաստատման բանակցությունների նախապատրաստմանը, սակայն նոր գագաթնաժողով կազմակերպելու մասին խոսք չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Շվեյցարիայի ԱԳՆ-ում։ «Շվեյցարիան շարունակում է կապեր պահպանել հակամարտությունում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Ներկայումս Շվեյցարիան չի ծրագրում երկրորդ խաղաղության կոնֆերանսի անցկացումը», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են բացատրել, […] ...

BACK_TO_TOP