ՊՆ հայտարարությունը՝ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
0.09 oC

ՊՆ հայտարարությունը՝ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

16:56 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով.
ա) 2025 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10։00-ին` ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից,
բ) 2025 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 10։00-ին` ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից։

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման կամ այլ հարցերի համար կարող են դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կյանքի են կոչվել նախագծեր՝ ուղղված կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը

21:16 23.12.2024

Կյանքի են կոչվել նախագծեր՝ ուղղված կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը

2024թ. ընթացքում Երևանում մի շարք կարևոր նախագծեր կյանքի կոչվեցին, որոնք ուղղված էին կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարի Երևանում անցկացվել է շուրջ 30 կմ ոռոգման նոր ցանց, ավելի քան 12 հա-ով ավելացել են կանաչ տնկարկները, հիմնվել են 4 նոր այգիներ, մեկ քաղաքային ուրբան-անտառ՝ վերականգնվել են Նորքի երբեմնի այգիները: […] ...

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

21:08 23.12.2024

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, ՆԳՆ-ն հայտնում է, որ նախաձեռնությունը շրջանառության […] ...

Ինչի՞ց է վախենում Ալիևը և ի՞նչ սցենարներ է մշակում. զրույց Արեգ Քոչինյանի հետ

21:00 23.12.2024

Ինչի՞ց է վախենում Ալիևը և ի՞նչ սցենարներ է մշակում. զրույց Արեգ Քոչինյանի հետ

Նոր սպառնալի՞ք, թե՞ հերթական մանիպուլյացիան. Ադրբեջանի նախագահն օրերս ռուսական լրատվամիջոցին տված իր հարցազրույցում անդրադարձավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընգդծեց այն կետերը, որոնք, ըստ իրեն, խոչընդոտում են խաղաղության հաստատումը: Չուշացավ պաշտոնական Երևանի պատասխանը: Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է անվտանգային […] ...

Չի վաճառվում․ Գրենլանդիայում արձագանքել են Թրամփի գրառմանը

20:52 23.12.2024

Չի վաճառվում․ Գրենլանդիայում արձագանքել են Թրամփի գրառմանը

Գրենլանդիայի ժողովրդական համայնքի պատգամավոր Աայա Շեմնիցը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունը Գրենլանդիայի վերահսկման կարևորության մասին «շատ անհարգալից է» և հուշում է, որ Թրամփը մտադիր է «գնել» կղզին: «Գրենլանդիան դեռ չի վաճառվում։ Կարծում եմ, որ ԱՄՆ ապագա նախագահի «սեփականություն» և «վերահսկողություն» բառերը բավականին հստակ ազդանշան են, որ նրանք ցանկանում են գնել Գրենլանդիան», […] ...

Շվեյցարիան մասնակցում է Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների նախապատրաստմանը

20:47 23.12.2024

Շվեյցարիան մասնակցում է Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների նախապատրաստմանը

Շվեյցարիայի իշխանությունները մասնակցում են Ուկրաինայում հրադադարի հաստատման բանակցությունների նախապատրաստմանը, սակայն նոր գագաթնաժողով կազմակերպելու մասին խոսք չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Շվեյցարիայի ԱԳՆ-ում։ «Շվեյցարիան շարունակում է կապեր պահպանել հակամարտությունում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Ներկայումս Շվեյցարիան չի ծրագրում երկրորդ խաղաղության կոնֆերանսի անցկացումը», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են բացատրել, […] ...

Քննարկվել են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր

20:42 23.12.2024

Քննարկվել են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Նախարարը ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, համայնքապետերի հետ շրջայց է կատարել կայանում, ծանոթացել է վերազինման, արդիականացման աշխատանքներին։ Այնուհետև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր` այդ թվում ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP