Օվերչուկ. Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրն ինը ամսում աճել է 14,7 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Օվերչուկ. Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրն ինը ամսում աճել է 14,7 տոկոսով

15:55 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրը 2024 թվականի ինն ամիսների ընթացքում աճել է 14,7 տոկոսով և հասել 3,3 միլիարդ դոլարի, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նույնիսկ այս համաձայնագրի ֆոնին (ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին) առևտուրը երկու երկրների միջև աճում է»,- ասել է նա։

Ակնկալվում է, որ համաձայնագիրը շատ լավ հնարավորություններ կբացի ապրանքաշրջանառության աճի համար, եզրափակել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

19:46 23.12.2024

ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Քննարկվել է համակարգում ընթացիկ վիճակը։ Զեկուցվել են առկա խնդիրները, քննարկվել լուծման տարբերակները։ Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։ ...

Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է

19:41 23.12.2024

Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Ստորագրվել է համաձայնագիր Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին

19:32 23.12.2024

Ստորագրվել է համաձայնագիր Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին, որն անցկացվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ: Նիստի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրվել է փոխհամաձայնեցված արձանագրությունը, որտեղ ընդգրկվել են նաև կրթության, […] ...

ՊՎԾ-ն անճշտություններ է հայտնաբերել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների հաշվետվություններում

19:23 23.12.2024

ՊՎԾ-ն անճշտություններ է հայտնաբերել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների հաշվետվություններում

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվետվություններում արտացոլված ֆինանսական տվյալների ճշտության նկատմամբ. hայտնաբերվել են մի շարք խախտումներ և անճշտություններ: Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերն իրավունք ունեն Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալ շահութաբաժին, որի չափը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ: ՀՀ կառավարության […] ...

Հայաստանի ապագան հիմա է կառուցվում․ հաքաթոնի այս տարվա ծրագիրը՝ ամփոփված լավագույն գաղափարներով

19:16 23.12.2024

Հայաստանի ապագան հիմա է կառուցվում․ հաքաթոնի այս տարվա ծրագիրը՝ ամփոփված լավագույն գաղափարներով

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է «Գործնական հմտությունների կատարելագործում» հաքաթոնի արդյունքները։ Հայաստանի տարբեր բուհերից մասնակցած 22 թիմերը եռօրյա ծրագրի ընթացքում ներկայացրել են իրենց գաղափարները երեք տարբեր ուղղություններով։ Ներկայացված աշխատանքներից ընտրվել է լավագույն երեքը, որոնց հեղինակները արժանացել են դրամական պարգևների։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին. վարչապետ

19:08 23.12.2024

Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն: Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս […] ...

BACK_TO_TOP