15:40 23.12.2024
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (22.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 23 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 22-ը ներառյալ՝ 184.588 մլն.մ³:
2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038 մլն.մ³:
20:17 23.12.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է պաշտպանական ծախսերի ավելացումըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է պաշտպանական ծախսերն ավելացնելու, պաշտպանական արդյունաբերության հզորացման և արտադրության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդունելով, որ դաշինքը չի արտադրում բավականաչափ ռազմական արտադրանք՝ երկարաժամկետ պաշտպանվելու համար: «Եթե մենք չավելացնենք պաշտպանական ծախսերը, ապա 4-5 տարի հետո լուրջ խնդիրներ կունենանք», – ասել է Ռյուտեն DPA-ին: Միաժամանակ նա չի հավատում, որ Ռուսաստանը ներկայումս վիճակի է հարձակում […] ...
20:09 23.12.2024
Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին։ «Այսօր ես մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժը փոխարինեցի ցմահ ազատազրկման՝ առանց ազատ արձակման հնարավորության»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ Հունվարին հաղորդվել էր, որ Բայդենը կողմ է դաշնային մահապատիժների մորատորիումին։ ...
19:55 23.12.2024
Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ […] ...
19:50 23.12.2024
Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է. Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:46 23.12.2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Քննարկվել է համակարգում ընթացիկ վիճակը։ Զեկուցվել են առկա խնդիրները, քննարկվել լուծման տարբերակները։ Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։ ...