14:49 23.12.2024
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով իրականացվող քրեական վարույթից մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է, միաժամանակ նախաքննությունն ավարտվել է, որի վերաբերյալ ծանուցվել է նաև տուժող կողմը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Նորիկ Նորիկյանը։
«Առաջիկա օրերի ընթացքում այդ վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։ Ռ․ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի՝ Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբի և պարեկախմբի կազմի մեջ մտնող անձից) ներքին ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»,-գրել է նա:
18:35 23.12.2024
Ուսիկը պատմել է հետագա ծրագրերի մասին15:40 23.12.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 16-22-ը14:31 23.12.2024
ՃՏՊ Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներ13:46 23.12.2024
Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ13:20 23.12.2024
Հրդեհ Լիճք գյուղում13:03 23.12.2024
Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին լքել Բելառուսը12:53 23.12.2024
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված12:44 23.12.2024
Ասադի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել․ The Jerusalem Post08:50 23.12.2024
Yonhap. Հարավային Կորեան ստուգում է նախագահի զանգերի պատմությունը08:00 23.12.2024
Հրդեհ Վանաձոր քաղաքում18:20 23.12.2024
Գողացել էին «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելըՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 8-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը։ Հաղորդումն անմիջապես փոխանցվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Իրավապահները ձեռնարկել են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 33-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանիք […] ...
18:12 23.12.2024
«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային»Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 4-1 հաշվով առավելության է հասել «Սևիլիայի» նկատմամբ։ «Ռեալից» մեկական գոլ են խփել ֆրանսիացի Կիլիան Մբապեն, ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեն, բրազիլացի Ռոդրիգոն ու մարոկկացի Բրահիմ Դիասը։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 40-ի և բարձրացավ երկրորդ տեղ։ Մադրիդյան ակումբը շրջանցեց 38 միավոր ունեցող «Բարսելոնային»։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը […] ...
18:06 23.12.2024
Պուտինը Իրանի նախագահին 2025թ. առաջին օրերին հրավիրել է ՌուսաստանՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «2025 թվականի առաջին օրերին» Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Իրանի նախագահը ՌԴ էր այցելել նոյեմբերին՝ մասնակցելով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Կողմերը պայմանավորվել էին, որ Փեզեշքիանի՝ ՌԴ առանձին այցի շրջանակում կստորագրվի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը: ...
17:54 23.12.2024
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվԱյսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի […] ...
17:45 23.12.2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և […] ...