Թրամփը կրկին խոսել է ԱՄՆ-ի` Գրենլանդիան գնելու անհրաժեշտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Թրամփը կրկին խոսել է ԱՄՆ-ի` Գրենլանդիան գնելու անհրաժեշտության մասին

14:12 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «բացարձակ անհրաժեշտություն» է անվանել ԱՄՆ-ի համար Գրենլանդիան գնելը։

«Հիմք ընդունելով ամբողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության նպատակները՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Գրենլանդիայի նկատմամբ հսկողությունը վերականգնելը բացարձակ անհրաժեշտություն է», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։

2019 թվականին ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ հայտնվեցին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը։ Ավելի ուշ նա ինքն էլ հաստատեց, որ այս հարցով հետաքրքրված է «ռազմավարական առումով»։ Միևնույն ժամանակ, Գրենլանդիայում ասել են, որ կղզին չի վաճառվում

Գրենլանդիան եղել է Դանիայի գաղութը մինչև 1953 թվականը։ Այն մնում է թագավորության կազմում, սակայն 2009 թվականին ստացել է ինքնավարություն՝ ներքաղաքական կյանքում ինքնակառավարման և անկախ ընտրության հնարավորությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսիկը պատմել է հետագա ծրագրերի մասին

18:35 23.12.2024

Ուսիկը պատմել է հետագա ծրագրերի մասին

Գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիին հաղթելուց հետո խոսել է հետագա ծրագրերի մասին։ «Այժմ ցանկանում եմ հանգստանալ։ Փոքր աղջիկս ընդամենը 10 ամսական է։ Ես նրա հետ առավելագույնը երկու ամիս եմ անցկացրել։ Այժմ ցանկանում եմ վերադառնալ տուն, անջատել հեռախոսս, հանգստանալ և չմտածել բռնցքամարտի մասին»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ Հիշեցնենք, որ […] ...

Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում. ԿԳՄՍ նախարար

18:27 23.12.2024

Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և Տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի […] ...

Գողացել էին «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը

18:20 23.12.2024

Գողացել էին «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 8-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը։ Հաղորդումն անմիջապես փոխանցվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Իրավապահները ձեռնարկել են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 33-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանիք […] ...

«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային»

18:12 23.12.2024

«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային»

Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 4-1 հաշվով առավելության է հասել «Սևիլիայի» նկատմամբ։ «Ռեալից» մեկական գոլ են խփել ֆրանսիացի Կիլիան Մբապեն, ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեն, բրազիլացի Ռոդրիգոն ու մարոկկացի Բրահիմ Դիասը։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 40-ի և բարձրացավ երկրորդ տեղ։ Մադրիդյան ակումբը շրջանցեց 38 միավոր ունեցող «Բարսելոնային»։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը […] ...

Պուտինը Իրանի նախագահին 2025թ. առաջին օրերին հրավիրել է Ռուսաստան

18:06 23.12.2024

Պուտինը Իրանի նախագահին 2025թ. առաջին օրերին հրավիրել է Ռուսաստան

ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «2025 թվականի առաջին օրերին» Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Իրանի նախագահը ՌԴ էր այցելել նոյեմբերին՝ մասնակցելով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Կողմերը պայմանավորվել էին, որ Փեզեշքիանի՝ ՌԴ առանձին այցի շրջանակում կստորագրվի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը: ...

SHANTNEWS

18:00 23.12.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP