Հրդեհ Լիճք գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Հրդեհ Լիճք գյուղում

13:20 23.12.2024

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ անիվների վերանորոգման կետի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լիճք գյուղում գտնվող տեխսպասարկման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։21-ին, մարվել՝ 11։15-ին: Այրվել են երկու վագոն-տնակի տանիքների (մոտ 54 քմ) փայտե կառուցատարրերը, առաստաղը (մոտ 35 քմ), պատերի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ), գույքը և սարքվորումները՝ մասամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը

17:45 23.12.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և […] ...

Պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն ՊԵԿ-ում․ քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու գործող կարգավորումները

17:37 23.12.2024

Պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն ՊԵԿ-ում․ քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու գործող կարգավորումները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններին և գործող կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՊԵԿ նախագահը, […] ...

ՏԿԵ նախարարը Քրիստինա Քվինի հետ քննարկել է դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

17:30 23.12.2024

ՏԿԵ նախարարը Քրիստինա Քվինի հետ քննարկել է դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստան-ԱՄՆ կապերի, համագործակցության խորացման կարևորությունը։ Դեսպանը շնորհավորել է պաշտոնի նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ու ընդլայնել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ։ Քննարկվել է համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Էներգետիկ, ՏԻՄ […] ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024 թվականը և ուրվագծել 2025 թվականի հիմնական անելիքները

17:25 23.12.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024 թվականը և ուրվագծել 2025 թվականի հիմնական անելիքները

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ, քննարկումներ է ունեցել Ծառայության ռազմավարության, Ծառայության գործունեության ոլորտները կարգավորող քաղաքականության և առաջնահերթությունների վերաբերյալ, իրականացրել է կարիքների ոլորտային գնահատում։ Հանդիպման սկզբում ներկայացվել են 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ Ծառայության վարչությունների պետերի հաշվետվությունները, մասնավորապես՝ • ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի […] ...

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարգանքի տուրք է մատուցել Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների հիշատակին

17:16 23.12.2024

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարգանքի տուրք է մատուցել Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների հիշատակին

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել ուրբաթ օրը տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում։ «Այս ծանր պահին Հայաստանը Գերմանիայի կողքին է։ Մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին և սգում Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը: ...

Մերկասառույց, բուք, մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:10 23.12.2024

Մերկասառույց, բուք, մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

BACK_TO_TOP