Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

12:53 23.12.2024

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի «Ճլի գյոլ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել դաշտամիջյան հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ս., 2 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային»

18:12 23.12.2024

«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային»

Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 4-1 հաշվով առավելության է հասել «Սևիլիայի» նկատմամբ։ «Ռեալից» մեկական գոլ են խփել ֆրանսիացի Կիլիան Մբապեն, ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեն, բրազիլացի Ռոդրիգոն ու մարոկկացի Բրահիմ Դիասը։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 40-ի և բարձրացավ երկրորդ տեղ։ Մադրիդյան ակումբը շրջանցեց 38 միավոր ունեցող «Բարսելոնային»։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը […] ...

Պուտինը Իրանի նախագահին 2025թ. առաջին օրերին հրավիրել է Ռուսաստան

18:06 23.12.2024

Պուտինը Իրանի նախագահին 2025թ. առաջին օրերին հրավիրել է Ռուսաստան

ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «2025 թվականի առաջին օրերին» Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Իրանի նախագահը ՌԴ էր այցելել նոյեմբերին՝ մասնակցելով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Կողմերը պայմանավորվել էին, որ Փեզեշքիանի՝ ՌԴ առանձին այցի շրջանակում կստորագրվի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը: ...

SHANTNEWS

18:00 23.12.2024

SHANTNEWS

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ

17:54 23.12.2024

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ​​ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ​​ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը

17:45 23.12.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և […] ...

Պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն ՊԵԿ-ում․ քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու գործող կարգավորումները

17:37 23.12.2024

Պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն ՊԵԿ-ում․ քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու գործող կարգավորումները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններին և գործող կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՊԵԿ նախագահը, […] ...

BACK_TO_TOP