16:00 23.12.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պնդում է, որ ինքը բազմիցս խնդրել է Զելենսկիին դադարեցնել բացահայտ քննադատությունը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նկատմամբ՝ Կիևին Taurus թևավոր հրթիռներ մատակարարելուց հրաժարվելու համար։
«Ես հաճախ Զելենսկիին ասել եմ, որ դադարեցնի Օլաֆ Շոլցին քննադատելը, քանի որ կարծում եմ, որ դա անարդարացի է», – ասել է Ռյուտեն DPA-ին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ Գերմանիան ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է Կիևին տրամադրվող ռազմական օգնության ծավալի առումով։ Այս առումով, ըստ գլխավոր քարտուղարի, Ուկրաինայի իշխանությունները պետք է երախտապարտ լինեն Շոլցին։
Միաժամանակ Ռյուտեն ասել է, որ, ի տարբերություն կանցլերի, ինքը որոշում կկայացներ «Տավրուս» հրթիռների փոխանցման օգտին և չէր սահմանափակի Կիևին դրանց կիրառման հարցում։
Զելենսկին մեկ անգամ չէ, որ բացահայտ քննադատել է Շոլցին՝ Taurus մատակարարելուց հրաժարվելու համար, ինչը Կիևը երկար ժամանակ խնդրում էր Բեռլինից։ Բացի այդ, կանցլերը քննադատության է ենթարկվել նրա կողմից նոյեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու համար։
19:55 23.12.2024
Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ […] ...
19:50 23.12.2024
Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է. Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:46 23.12.2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Քննարկվել է համակարգում ընթացիկ վիճակը։ Զեկուցվել են առկա խնդիրները, քննարկվել լուծման տարբերակները։ Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։ ...
19:41 23.12.2024
Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ էԴեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
19:32 23.12.2024
Ստորագրվել է համաձայնագիր Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասինՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին, որն անցկացվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ: Նիստի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրվել է փոխհամաձայնեցված արձանագրությունը, որտեղ ընդգրկվել են նաև կրթության, […] ...