14:42 23.12.2024
Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն 2025 թվականի հունվարի կեսերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Շուտով դա կիրականացվի»,- ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամկետի մասին հարցին։
Ուղիղ հեռարձակումն իրականացրել է SNN հեռուստաալիքը։
Դեկտեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է Իրանի հետ նոր հիմնարար համաձայնագիր ստորագրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցի ընթացքում։ ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Իրանի նախագահի այցի հստակ ժամկետ դեռ չկա, սակայն Մոսկվան և Թեհրանը մտադիր չեն հետաձգել համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը։
18:35 23.12.2024
Ուսիկը պատմել է հետագա ծրագրերի մասին15:40 23.12.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 16-22-ը14:31 23.12.2024
ՃՏՊ Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներ13:46 23.12.2024
Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ19:02 23.12.2024
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում փակ հաստատություններում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում։ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակում ներկայացվել է ոլորտի վերաբերյալ արտահերթ զեկույցը։ Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) […] ...
18:51 23.12.2024
ՆԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Դեսպանը շնորհավորել և Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական նամակը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը։ ՆԳ նախարարը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանին ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու երկկողմ գործընկերությունը […] ...
18:45 23.12.2024
Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստըՏեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը: Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին (Ծրագրի խորհրդի համանախագահ) և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի կազմի անդամները։ Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։ Նիստի ընթացքում քննարկվել են հոկտեմբերից […] ...
18:35 23.12.2024
Ուսիկը պատմել է հետագա ծրագրերի մասինԳերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիին հաղթելուց հետո խոսել է հետագա ծրագրերի մասին։ «Այժմ ցանկանում եմ հանգստանալ։ Փոքր աղջիկս ընդամենը 10 ամսական է։ Ես նրա հետ առավելագույնը երկու ամիս եմ անցկացրել։ Այժմ ցանկանում եմ վերադառնալ տուն, անջատել հեռախոսս, հանգստանալ և չմտածել բռնցքամարտի մասին»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ Հիշեցնենք, որ […] ...
18:27 23.12.2024
Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում. ԿԳՄՍ նախարարԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և Տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի […] ...
18:20 23.12.2024
Գողացել էին «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելըՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 8-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը։ Հաղորդումն անմիջապես փոխանցվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Իրավապահները ձեռնարկել են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 33-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանիք […] ...