12:03 23.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ իր միջոցներից փոխհատուցելու է իր՝ Լոս Անջելես կատարած ուղևորության տոմսի ծախսը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանն այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ «Թեման, որին կուզենայի անդրադառնալ, բավականին երկար և քննարկված, քննադատված ու տեղին քննադատված թեմաներից մեկն է։
Վերջերս մեր՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ես ինքս այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են տոմսերը ինձ համար ձեռք բերվել։ Եվ, անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից և հետո մի փոքր խորացա և հասկացա, ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին, և, անկեղծ ասած, եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է կրկնակի կամ եռակի ավելի թանկ ձեռք բերեինք։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն։ Կանխելով հետագա հարցերը, թե ի՞նչ գումարներով եմ փոխհատուցելու՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- հայտարարեց նա։
Քաղաքապետը հանձնարարեց իրեն տեղեկություններ տրամադրել, թե այդ գործընթացում ով որ կետում ինչ պետք է աներ ու որ կետում ով ինչ չի արել։ «Շատ կարևոր եմ համարում հետագա հետևանքները, որոնք պետք է տեղի ունենան։ Պետք է խնդրեմ դուրս բերել, թե որ կետից ենք հաստատել, որ պետք է մեկնենք, որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, և գործողություն տեղի չի ունեցել, և ես արդեն ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են»,- ասաց Երևանի քաղաքապետը։ Ավինյանը շեշտեց, որ իրենց գործում կարևոր պետք է լինի ժամանակը ճիշտ գնահատելը։ «Մենք շատ դեպքերում չենք գնահատում այն ժամանակը, որը մեզ տրված է, և ժամանակի գործոնը, որը, կարծում եմ, մեր աշխատանքում ամենակարևոր գործոնն է, շատ դեպքերում այլ գործոններից ավելի թերագնահատված է լինում։
Այս դեպքում կոնկրետ մի իրավիճակում ենք հայտնվել, երբ իրականում մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակը չգնահատելով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մենք մի իրավիճակի առջև հայտնվեցինք, երբ, կներեք, ինձ նոր տարվա չակերտավոր վատ նվեր արվեց։ Կարծում եմ, որ ամեն մեկը իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին, ինչքան կարևոր է մարդկանց դիմումների պատասխանները չձգձգելը։ Երևանի քաղաքապետարանի այս ծավալի ծրագրերի մեջ թվում է, թե սա փոքր դրվագ է, բայց շատ կարևոր դրվագ է, և մեզ համար այս դրվագի ուսուցողական հատվածը պետք է հետաքրքիր լինի։ Եվ խնդրում եմ այս գործընթացի վերաբերյալ ինձ ամբողջական տվյալներ տալ, թե որ կետում ով ինչ պետք է աներ, և որ կետում ով ինչ չի արել»,- եզրափակեց Երևանի քաղաքապետը։ Ավելի վաղ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Factor TV-ում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հայտնել էր, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ այցի ժամանակ միայն քաղաքապետի ուղևորության տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։
15:48 23.12.2024
Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ15:40 23.12.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 16-22-ը15:23 23.12.2024
Մարմնական վնասվածք պատճառած 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է14:31 23.12.2024
ՃՏՊ Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներ14:12 23.12.2024
Թրամփը կրկին խոսել է ԱՄՆ-ի` Գրենլանդիան գնելու անհրաժեշտության մասին13:46 23.12.2024
Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ13:27 23.12.2024
AI-ը մինչև 2030 թվականը կգերազանցի մարդկային ինտելեկտը․ Մասկ13:20 23.12.2024
Հրդեհ Լիճք գյուղում13:12 23.12.2024
Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան Երևանում հնարավոր է թույլ ձյուն13:03 23.12.2024
Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին լքել Բելառուսը12:53 23.12.2024
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված12:44 23.12.2024
Ասադի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել․ The Jerusalem Post12:28 23.12.2024
Պետական միջոցներով Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է12:12 23.12.2024
Իրանը անմիջական կապեր չի հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ12:03 23.12.2024
Տիգրան Ավինյանը կփոխհատուցի իր՝ ԱՄՆ ուղևորության տոմսի ծախսը11:36 23.12.2024
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է11:28 23.12.2024
Վրաերթի ենթարկված 56-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 23.12.2024
Պլանային ջրանջատում Արարատի մարզում11:03 23.12.2024
Կյանքից հեռացել է Ալեքսանդր Մալայանը10:46 23.12.2024
Տղամարդը մետրոյում այրել է քնած անծանոթին10:33 23.12.2024
Կուբայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել10:20 23.12.2024
Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին10:11 23.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 23-ին09:25 23.12.2024
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր08:50 23.12.2024
Yonhap. Հարավային Կորեան ստուգում է նախագահի զանգերի պատմությունը08:40 23.12.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:33 23.12.2024
Ստամբուլում Սեւ ծովի ափերի մոտ ական է հայտնաբերվել08:08 23.12.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ08:00 23.12.2024
Հրդեհ Վանաձոր քաղաքում23:20 22.12.2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը23:10 22.12.2024
Բելգրադում բազմահազարանոց բողոքի ցույցն ավարտվել է առանց միջադեպերի22:20 22.12.2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի21:30 22.12.2024
ՃՏՊ Ֆուչիկի փողոցում21:20 22.12.2024
Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել21:00 22.12.2024
Պուտինը և Ֆիցոն Կրեմլում բանակցում են16:14 23.12.2024
ՔՏՀԱ տեսչական մարմնի կազմը Արմավիրի մարզում հետևել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքներինՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը շարունակում է տարեվերջյան աշխատանքային այցելությունները ՀՀ տարբեր մարզեր՝ վերահսկելու պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։ 2024 թ․ դեկտեմբերի 19-ին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը հերթական աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էին։ […] ...
16:07 23.12.2024
Մեքենան այրած երիտասարդը հայտնաբերվել է. նախաձեռնվել է քրեական վարույթԴեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1:55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի հասցեներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվում: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում հնչած հաջորդ ահազանգը մեքենայատիրոջից էր. հայտնում էր, որ այրել են նշված հասցեում կայանված իր «Նիսանը»: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Ավան և Նոր Նորքի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել […] ...
16:00 23.12.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Զելենսկիին բազմիցս խնդրել է դադարեցնել Շոլցին քննադատելըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պնդում է, որ ինքը բազմիցս խնդրել է Զելենսկիին դադարեցնել բացահայտ քննադատությունը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նկատմամբ՝ Կիևին Taurus թևավոր հրթիռներ մատակարարելուց հրաժարվելու համար։ «Ես հաճախ Զելենսկիին ասել եմ, որ դադարեցնի Օլաֆ Շոլցին քննադատելը, քանի որ կարծում եմ, որ դա անարդարացի է», – ասել է Ռյուտեն DPA-ին տված հարցազրույցում: Նա հիշեցրել […] ...
15:55 23.12.2024
Օվերչուկ. Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրն ինը ամսում աճել է 14,7 տոկոսովՌուսաստանի և Իրանի միջև առևտուրը 2024 թվականի ինն ամիսների ընթացքում աճել է 14,7 տոկոսով և հասել 3,3 միլիարդ դոլարի, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նույնիսկ այս համաձայնագրի ֆոնին (ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին) առևտուրը երկու երկրների միջև աճում է»,- ասել է նա։ Ակնկալվում է, որ համաձայնագիրը շատ լավ հնարավորություններ կբացի […] ...
15:48 23.12.2024
Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբԴեկտեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 17.30-ին սահմաններում Արարատ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով հարվածել է Արարատ քաղաքի բնակիչ 13-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում […] ...
15:40 23.12.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 16-22-ըՍևանա լճի մակարդակը դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (22.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 23 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի […] ...