NYT. Զինված ավազակախմբերը թույլ չեն տալիս, որ մարդասիրական օգնություն հասնի Գազա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+5.09 oC

NYT. Զինված ավազակախմբերը թույլ չեն տալիս, որ մարդասիրական օգնություն հասնի Գազա

12:36 23.12.2024

Զինված խմբավորումների գործունեությունը խոչընդոտում է մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով Իսրայելի պաշտոնյաների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների և մարդասիրական կազմակերպությունների աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների թալանման դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Այսպես, այս բեռնատարներից մեկի վարորդը պարբերականին պատմել է, որ նոյեմբերին անկլավի հարավում հանդիպել է զինված ավազակների, ովքեր տարել են «հազարավոր ֆունտ» ալյուր։ Հաջորդ օրը հանցագործները գողացել են ՄԱԿ-ի կողմից մարդասիրական օգնություն տեղափոխող հարյուրավոր բեռնատարների գրեթե ողջ սնունդը։

Ըստ NYT-ի՝ ավազակախմբերը հետագայում գողացված ապրանքները վաճառում են «աստղաբաշխական գներով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Զելենսկիին բազմիցս խնդրել է դադարեցնել Շոլցին քննադատելը

16:00 23.12.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Զելենսկիին բազմիցս խնդրել է դադարեցնել Շոլցին քննադատելը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պնդում է, որ ինքը բազմիցս խնդրել է Զելենսկիին դադարեցնել բացահայտ քննադատությունը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նկատմամբ՝ Կիևին Taurus թևավոր հրթիռներ մատակարարելուց հրաժարվելու համար։ «Ես հաճախ Զելենսկիին ասել եմ, որ դադարեցնի Օլաֆ Շոլցին քննադատելը, քանի որ կարծում եմ, որ դա անարդարացի է», – ասել է Ռյուտեն DPA-ին տված հարցազրույցում: Նա հիշեցրել […] ...

Օվերչուկ. Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրն ինը ամսում աճել է 14,7 տոկոսով

15:55 23.12.2024

Օվերչուկ. Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրն ինը ամսում աճել է 14,7 տոկոսով

Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրը 2024 թվականի ինն ամիսների ընթացքում աճել է 14,7 տոկոսով և հասել 3,3 միլիարդ դոլարի, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նույնիսկ այս համաձայնագրի ֆոնին (ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին) առևտուրը երկու երկրների միջև աճում է»,- ասել է նա։ Ակնկալվում է, որ համաձայնագիրը շատ լավ հնարավորություններ կբացի […] ...

Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

15:48 23.12.2024

Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Դեկտեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 17.30-ին սահմաններում Արարատ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով հարվածել է Արարատ քաղաքի բնակիչ 13-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 16-22-ը

15:40 23.12.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (22.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 23 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 550 դեպք, որից 235-ը՝ արտակարգ

15:32 23.12.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 550 դեպք, որից 235-ը՝ արտակարգ

Դեկտեմբերի 16-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 550 դեպք, որից 235-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 151, պայթյունի, ձնաբքի, բնական հրդեհի, երկրաշարժի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, մերկասառույցի՝ 5, ուժեղ քամու՝ 3, թունավորման՝ 13, ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ […] ...

Մարմնական վնասվածք պատճառած 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

15:23 23.12.2024

Մարմնական վնասվածք պատճառած 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Որովայնի առաջնային պատի վերք, թափանցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 34-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջեցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը […] ...

BACK_TO_TOP