Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է

11:36 23.12.2024

Դեկտեմբերի 21-ի ժամը 19.25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ կարգախմբից հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Բուրաստան գյուղի հատվածում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, որը մահացել է, իսկ վրաերթի ենթարկողը դիմել է փախուստի:

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Տոյոտա» մակնիշի մեքենայի 28-ամյա վարորդը: Նա դեկտեմբերի 22-ին, ժամը 1.25-ին, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, վրաերթ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ «ՔԿՀ-ներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով

16:40 23.12.2024

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ «ՔԿՀ-ներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով։ Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, առկա է ոլորտը կարգավորող իրավական ակտերի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի բարելավման անհրաժեշտություն։ Խոշտանգումների և […] ...

Ինչպե՞ս խուսափել սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից

16:30 23.12.2024

Ինչպե՞ս խուսափել սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից

Ամանորի տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են մարդկանց կողմից օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի անգամ տաքացրած կերակրատեսակներ: Բացի այդ օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների. խորհուրդներ […] ...

Ուղևորի գրպանից բջջային հեռախոսը գողացած տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին

16:23 23.12.2024

Ուղևորի գրպանից բջջային հեռախոսը գողացած տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին

Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 47-ամյա կինը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտում գողացել են իր 19-ամյա աղջկա «Այֆոն» տեսակի հեռախոսը: Նույն օրը Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված 19-ամյա աղջիկը հայտնել է, որ Երևան-Էջմիածին հասարակական տրանսպորտով Էջմիածին վերադառնալիս նկատել է, որ գրպանից գողացել են «Այֆոն 16 պրո մաքս» տեսակի բջջային […] ...

ՔՏՀԱ տեսչական մարմնի կազմը Արմավիրի մարզում հետևել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքներին

16:14 23.12.2024

ՔՏՀԱ տեսչական մարմնի կազմը Արմավիրի մարզում հետևել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքներին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը շարունակում է տարեվերջյան աշխատանքային այցելությունները ՀՀ տարբեր մարզեր՝ վերահսկելու պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։ 2024 թ․ դեկտեմբերի 19-ին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը հերթական աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էին։ […] ...

Մեքենան այրած երիտասարդը հայտնաբերվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:07 23.12.2024

Մեքենան այրած երիտասարդը հայտնաբերվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1:55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի հասցեներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվում: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում հնչած հաջորդ ահազանգը մեքենայատիրոջից էր. հայտնում էր, որ այրել են նշված հասցեում կայանված իր «Նիսանը»: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Ավան և Նոր Նորքի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Զելենսկիին բազմիցս խնդրել է դադարեցնել Շոլցին քննադատելը

16:00 23.12.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Զելենսկիին բազմիցս խնդրել է դադարեցնել Շոլցին քննադատելը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պնդում է, որ ինքը բազմիցս խնդրել է Զելենսկիին դադարեցնել բացահայտ քննադատությունը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նկատմամբ՝ Կիևին Taurus թևավոր հրթիռներ մատակարարելուց հրաժարվելու համար։ «Ես հաճախ Զելենսկիին ասել եմ, որ դադարեցնի Օլաֆ Շոլցին քննադատելը, քանի որ կարծում եմ, որ դա անարդարացի է», – ասել է Ռյուտեն DPA-ին տված հարցազրույցում: Նա հիշեցրել […] ...

BACK_TO_TOP