10:55 23.12.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևան քաղաքում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն:
Հ.Մ.-ն անշարժ գույքերի՝ ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպության մեջ է ներգրավել Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ.-ին, ով Հ.Մ.-ին է տրամադրել սեփականության իրավունքով Ս.Ա.-ին պատկանող հողատարածքի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վերջինիս անձնագրի պատճենը:
Այնուհետև, Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, ում առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց վերը նշված անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, ինչին վերջինս համաձայնել է:
Արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ.-ին: Վերջինս նշված անշարժ գույքը 384 մլն 655 հզր ՀՀ դրամով վաճառել է Ա.Դ.-ին, իսկ Ա.Ղ.-ին՝ որպես մասնաբաժին տվել է 40 հզր ԱՄՆ դոլար:
Բացի վերը նշված դեպքը, Ա.Ղ.-ն Հ.Մ.-ին առաջարկել է Երևանում գտնվող մեկ այլ բնակարանի վերաբերյալ, որի սեփականատերը մահացած է, ևս կեղծ լիազորագիր պատրաստել և օտարել, ինչի արդյունքում 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով խարդախությամբ հափշտակվել է Ռ.Ք.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը, որը սեպտեմբերի 13-ին Հ.Մ.-ն 40 մլն 450 հզր ՀՀ դրամով օտարել է Ա.Ա.-ին: Գործարքից հետո ստացված գումարից 31 հզր ԱՄՆ դոլարը որպես մասնաբաժին առձեռն փոխանցվել է Ա.Ղ.-ին:
2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և մասնակիցների նկատմամբ:
14:31 23.12.2024
ՃՏՊ Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներ14:12 23.12.2024
Թրամփը կրկին խոսել է ԱՄՆ-ի` Գրենլանդիան գնելու անհրաժեշտության մասին13:46 23.12.2024
Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ13:27 23.12.2024
AI-ը մինչև 2030 թվականը կգերազանցի մարդկային ինտելեկտը․ Մասկ13:20 23.12.2024
Հրդեհ Լիճք գյուղում13:12 23.12.2024
Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան Երևանում հնարավոր է թույլ ձյուն13:03 23.12.2024
Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին լքել Բելառուսը12:53 23.12.2024
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված12:44 23.12.2024
Ասադի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել․ The Jerusalem Post12:28 23.12.2024
Պետական միջոցներով Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է12:12 23.12.2024
Իրանը անմիջական կապեր չի հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ12:03 23.12.2024
Տիգրան Ավինյանը կփոխհատուցի իր՝ ԱՄՆ ուղևորության տոմսի ծախսը11:36 23.12.2024
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է11:28 23.12.2024
Վրաերթի ենթարկված 56-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 23.12.2024
Պլանային ջրանջատում Արարատի մարզում11:03 23.12.2024
Կյանքից հեռացել է Ալեքսանդր Մալայանը10:46 23.12.2024
Տղամարդը մետրոյում այրել է քնած անծանոթին10:33 23.12.2024
Կուբայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել10:20 23.12.2024
Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին10:11 23.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 23-ին09:25 23.12.2024
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր08:50 23.12.2024
Yonhap. Հարավային Կորեան ստուգում է նախագահի զանգերի պատմությունը08:40 23.12.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:33 23.12.2024
Ստամբուլում Սեւ ծովի ափերի մոտ ական է հայտնաբերվել08:08 23.12.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ08:00 23.12.2024
Հրդեհ Վանաձոր քաղաքում23:20 22.12.2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը23:10 22.12.2024
Բելգրադում բազմահազարանոց բողոքի ցույցն ավարտվել է առանց միջադեպերի22:20 22.12.2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի21:30 22.12.2024
ՃՏՊ Ֆուչիկի փողոցում21:20 22.12.2024
Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել21:00 22.12.2024
Պուտինը և Ֆիցոն Կրեմլում բանակցում են14:49 23.12.2024
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Մաթևոսյանի վարույթն անջատվել էՔննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով իրականացվող քրեական վարույթից մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է, միաժամանակ նախաքննությունն ավարտվել է, որի վերաբերյալ ծանուցվել է նաև տուժող կողմը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան […] ...
14:42 23.12.2024
Թեհրանն ու Մոսկվան կարող են ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել 2025 թ․ հունվարինՄոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն 2025 թվականի հունվարի կեսերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Շուտով դա կիրականացվի»,- ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամկետի մասին հարցին։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է SNN հեռուստաալիքը։ […] ...
14:31 23.12.2024
ՃՏՊ Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներԴեկտեմբերի 23-ին, ժամը 10:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) բախվել է գազատար խողովակին և շրջվել: Մինչ […] ...
14:12 23.12.2024
Թրամփը կրկին խոսել է ԱՄՆ-ի` Գրենլանդիան գնելու անհրաժեշտության մասինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «բացարձակ անհրաժեշտություն» է անվանել ԱՄՆ-ի համար Գրենլանդիան գնելը։ «Հիմք ընդունելով ամբողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության նպատակները՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Գրենլանդիայի նկատմամբ հսկողությունը վերականգնելը բացարձակ անհրաժեշտություն է», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ 2019 թվականին ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ հայտնվեցին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը։ […] ...
14:03 23.12.2024
Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 20-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 233 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, մարմնական վնասվածք պատճառելու` 22, հեգեկան ներգործության ու խարդախության՝ 17-ական, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական […] ...
13:54 23.12.2024
Զուրաբիշվիլին պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտըՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 29-ը։ Այս մասին նա հայտարարել է նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում։ «Իվանիշվիլին թող գա, քանի որ նա է ամեն ինչ վերահսկում։ Եվ ես պատրաստ եմ, որ մենք նստենք ու որոշենք, թե ինչպես […] ...