Կուբայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+5.09 oC

Կուբայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:33 23.12.2024

Կուբայի մոտակայքում 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Բարտոլոմե Մասո քաղաքից 52 կմ հարավ-արևելք՝ մոտ 53 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 13 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանն ու Մոսկվան կարող են ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել 2025 թ․ հունվարին

14:42 23.12.2024

Թեհրանն ու Մոսկվան կարող են ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել 2025 թ․ հունվարին

Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն 2025 թվականի հունվարի կեսերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Շուտով դա կիրականացվի»,- ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամկետի մասին հարցին։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է SNN հեռուստաալիքը։ […] ...

ՃՏՊ Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներ

14:31 23.12.2024

ՃՏՊ Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) բախվել է գազատար խողովակին և շրջվել: Մինչ […] ...

Թրամփը կրկին խոսել է ԱՄՆ-ի` Գրենլանդիան գնելու անհրաժեշտության մասին

14:12 23.12.2024

Թրամփը կրկին խոսել է ԱՄՆ-ի` Գրենլանդիան գնելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «բացարձակ անհրաժեշտություն» է անվանել ԱՄՆ-ի համար Գրենլանդիան գնելը։ «Հիմք ընդունելով ամբողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության նպատակները՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Գրենլանդիայի նկատմամբ հսկողությունը վերականգնելը բացարձակ անհրաժեշտություն է», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ 2019 թվականին ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ հայտնվեցին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը։ […] ...

Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

14:03 23.12.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 20-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 233 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, մարմնական վնասվածք պատճառելու` 22, հեգեկան ներգործության ու խարդախության՝ 17-ական, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական […] ...

Զուրաբիշվիլին պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

13:54 23.12.2024

Զուրաբիշվիլին պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 29-ը։ Այս մասին նա հայտարարել է նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում։ «Իվանիշվիլին թող գա, քանի որ նա է ամեն ինչ վերահսկում։ Եվ ես պատրաստ եմ, որ մենք նստենք ու որոշենք, թե ինչպես […] ...

Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ

13:46 23.12.2024

Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի հունվարի 26-ին։ Այս որոշումը կայացվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոյի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու օգտին վավեր է ճանաչվել 2 միլիոն 518 հազար 145 ընտրողի ստորագրություն։ Լուկաշենկոն բելառուսական պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարի […] ...

BACK_TO_TOP