Շվեյցարիան չի նախատեսում Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողով անցկացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+4.09 oC

Շվեյցարիան չի նախատեսում Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողով անցկացնել

09:20 23.12.2024

Շվեյցարիան դեռ չի նախատեսում Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողով անցկացնել, սակայն պատրաստվում է հրադադարի բանակցությունների։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել են Շվեյցարիայի ԱԳՆ-ից։

«Շվեյցարիան շարունակում է կապեր պահպանել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ներկայումս Շվեյցարիան չի ծրագրում անցկացնել երկրորդ խաղաղության կոնֆերանսը: Այժմ, հիմնական շեշտը դրված է հրադադարի շուրջ բանակցությունների նախապատրաստման վրա, որի հիմնական գործոնն են ընտրությունները»,-նշել է դիվանագիտական ​​ծառայությունը։

Իր հերթին, Բեռնում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակմանը հայտնել է, որ Մոսկվան «պատրաստ է առարկայական և կառուցողական երկխոսության Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ

13:46 23.12.2024

Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնի համար կպայքարի յոթերորդ անգամ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի հունվարի 26-ին։ Այս որոշումը կայացվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոյի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու օգտին վավեր է ճանաչվել 2 միլիոն 518 հազար 145 ընտրողի ստորագրություն։ Լուկաշենկոն բելառուսական պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարի […] ...

ՏԿԵ նախարարը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին այս տարիներին կատարած աշխատանքի համար

13:37 23.12.2024

ՏԿԵ նախարարը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին այս տարիներին կատարած աշխատանքի համար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին այս տարիներին կատարած աշխատանքի, ներդրած ավանդի, փորձի ու գիտելիքների համար և հաջողություններ է մաղթել նրանց հետագա աշխատանքում։ Այնուհետև քննարկվել են առաջիկա հրատապ անելիքները։ ...

AI-ը մինչև 2030 թվականը կգերազանցի մարդկային ինտելեկտը․ Մասկ

13:27 23.12.2024

AI-ը մինչև 2030 թվականը կգերազանցի մարդկային ինտելեկտը․ Մասկ

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը երաշխավորում է, որ արհեստական ​​ինտելեկտը (AI) կգերազանցի մարդկանց ինտելեկտը մինչև 2030 թվականը։ «Ավելի մեծ է հավանականությունը, որ AI-ը կգերազանցի մարդկանց ինտելեկտը մինչև 2025-ի վերջը, և, հնարավոր է, բոլոր մարդկանց մինչև 2027/2028 թվականները»,-գրել է Մասկը X սոցիալական ցանցում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուլիսի 4-ին ասել է, որ արհեստական ​​ինտելեկտը գոյաբանական ռիսկեր […] ...

Հրդեհ Լիճք գյուղում

13:20 23.12.2024

Հրդեհ Լիճք գյուղում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ անիվների վերանորոգման կետի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լիճք գյուղում գտնվող տեխսպասարկման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։21-ին, մարվել՝ […] ...

Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան Երևանում հնարավոր է թույլ ձյուն

13:12 23.12.2024

Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան Երևանում հնարավոր է թույլ ձյուն

Երևանում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում են տեղումներ։ Մարզերում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում […] ...

Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին լքել Բելառուսը

13:03 23.12.2024

Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին լքել Բելառուսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Բելառուս, իսկ երկրում գտնվողներին՝ անհապաղ հեռանալ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մի այցելեք Բելառուս։ Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը»,- ասվում է հայտարարության մեջ։ Բելառուս այցելելու վտանգի պատճառների թվում են «բելառուսական իշխանությունների կողմից տեղական օրենքների կամայական կիրառումը, կալանավորման վտանգը», Բելառուսի աջակցությունը […] ...

BACK_TO_TOP