Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+1.09 oC

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

17:20 22.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառուցներում անցած աշխատանքային շաբաթում իրականացված աշխատանքները։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում՝

Իրականացվել են տարեվերջյան էկոկրթական հանդիպումներ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկին հարակից՝ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։ ՊՈԱԿ-ը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ Կարճևանի, Շվանիձորի և Ալվանքի միջնակարգ դպրոցներում անցկացրել են էկոդասընթացներ,
ՊՈԱԿ-ը մասնակցել է AFRAT և CEPFA կազմակերպությունների կողմից և Սյունիքի մարզպետարանի, Ֆրանսիայի զարգացման գործակալության, ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ ընթացող «Հայաստանի արահետներ» ծրագրի (CEPFA) շրջանակներում տեղի ունեցած Սյունիքի մարզի ռեգիոնալ կոմիտեի առաջին առցանց հանդիպմանը։ Կոմիտեի գործարկումը միտված է Սյունիքում էկոզբոսաշրջության և քայլարշավային զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի խթանմանը և ներդրումների արդյունավետ բաշխմանը,
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի գլխավորած աշխատանքային խումբը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ուղեկցությամբ, այցելել է ծառայությանն ամրակցված շենք-շինություններ՝ ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու և առկա խնդիրները գույքագրելու նպատակով։

Արգելոցապարկային Համալիր ՊՈԱԿ-ում՝

ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկ էին այցելել Ա.Շիրակացի կրթահամալիրի սաները:
Կազմակերպության գիտության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է էկոկրթական շրջայց անտառպարկի տարածքում, ներկայացվել է անտառպարկի կենսաբազմազանությունը և դրանց կարևորությունը:
Շրջայցն ամփոփվել է թռչունների բների տեղադրումով, որոնք սաներն իրենց իսկ ձեռքով պատրաստել էին թափոններից:

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում՝

Գիտական բաժնի աշխատակիցներն իրականացրել են թեյերի, թուրմերի պատրաստման համար օգտագործվող՝ տարբեր հատկություններ ունեցող բուսատեսակների փաթեթավորման աշխատանքներ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝

Ուրծաձորի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներն էկոկրթական ծրագրերի շրջանակում այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան:
Աշակերտներին ներկայացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմությունը, ջրագրությունը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերն իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով:
Դիտել են ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն դրվագները:
«Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Դեղագործություն» մասնագիտության հեռակա խմբի ուսանողները այցելել են «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան և բուսապահոց:
Թանգարանում ներկայացվել են «Խոսրովի անտառ պետական արգելոցի» պատմությունը, ջրագրությունը, լանդշաֆտներն ու էկոհամակարգերը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերն իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով:
Բուսապահոցում ուսանողները ծանոթացել են պետական արգելոցի հարուստ ու բազմազան հերբարիումներին, ինչպես նաև հերբարիումներ պատրաստելու նպատակով բույսերի հավաքագրման կանոններին, չորացման, պիտակավորման , կարման, թվայնացման ու պահպանման աշխատանքներին:
Ուրծաձորի միջնակարգ դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտներն էկոլոգիական գիտելիքները հարստացնելու նպատակով այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան: Աշակերտները նախագծային աշխատանքի շրջանակներում կազմել էին արգելոցի տարածքում հանդիպող Հայաստանի Կարմիր գրքում գրանցված թռչունները:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում՝

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը, շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի պահպանություն իրականացնող աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ԲԸՏՄ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատակիցներն համատեղ իրականացրել են ուժեղացված միջոցառումներ՝ «Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների» ծրագրի շրջանակում։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Այցելուների կենտրոնն աշխատանքային շաբաթվա ընթացքում հյուրընկալել էր ԱՆ Պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի շահառուներին։

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում՝

Էկոկրթական հերթական կրթադաստիարակչական դասընթացներն են անցկացվել Շիրակի մարզի Թորոսգյուղի և Գոգհովիտի միջնակարդ դպրոցներում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում՝

Ամփոփվել են 2024 թվականի տրամադրված թափուկ վառելափայտի տվյալները։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից 7473 շահառուի տրամադրվել է ընդհանուր առմամբ 41842,7 պխմ թափուկ վառելափայտ։

Հայաստանի բնության պետական թանգարանում՝

Անցկացվել է երկրորդ կյանք թափոնին աշխատարան։
Աշխատարանի մասնակիցները՝ անտառներից, արտադրությունից առաջացած թափոնին նոր կյանք են պարգևել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսլանդիայի նոր կառավարությունը խոստացել է ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել մինչև 2027 թվականը

22:40 22.12.2024

Իսլանդիայի նոր կառավարությունը խոստացել է ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել մինչև 2027 թվականը

Իսլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ անդամակցության հարցը հանրաքվեի դնել մինչև 2027 թվականը։ Նոր վարչապետ Կրիստրուն Ֆրոստադոտտիրի վարչակազմը նախատեսում է փորձագետների խումբ հավաքել՝ ուսումնասիրելու իսլանդական կրոնից եվրոյին անցնելու առավելություններն ու թերությունները: «Մենք պայմանավորվեցինք, որ ԵՄ-ին Իսլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկը կհամաձայնեցվի խորհրդարանում, և որ այդ հանրաքվեն կանցկացվի ոչ ուշ, […] ...

Թրամփը ուկրաինական հակամարտության հարցով Պուտինի հետ հանդիպման է սպասում

22:30 22.12.2024

Թրամփը ուկրաինական հակամարտության հարցով Պուտինի հետ հանդիպման է սպասում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ: Այսպիսով, մենք կսպասենք դրան, մենք պետք է վերջ տանք այդ պատերազմին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Արիզոնայում ընթացող Turning Point USA […] ...

Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի

22:20 22.12.2024

Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի

2025 թվականի հունվարից Մոլդովան դոլարի փոխարեն որպես բազային արժույթ կօգտագործի եվրոն՝ մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքը սահմանելու համար, հայտարարել է Հանրապետության Ազգային բանկի ղեկավար Անկա Դրագուն Մոլդովա-1 հանրային հեռուստաալիքի եթերում։ «Հունվարի 2-ից մենք անցնում ենք եվրոյի՝ որպես բազային արժույթ՝ մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքի և Մոլդովայի ազգային բանկի պահուստների սահմանման համար։ Դա երկրին կբերի զգալի տնտեսական օգուտներ։ […] ...

Սիրիայում հայտարարել են, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները կանխել են պատերազմը տարածաշրջանում

22:00 22.12.2024

Սիրիայում հայտարարել են, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները կանխել են պատերազմը տարածաշրջանում

Սիրիայում վերջին իրադարձությունները կանխեցին տարածաշրջանային և, հնարավոր է, գլոբալ պատերազմը, քանի որ երկիրն այլևս չի լինի անկայունության օջախ, ինչպիսին էր Բաշար ալ-Ասադի օրոք: Այսպիսի հայտարարություն է արել Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Դամասկոսում Լիբանանի Առաջադիմական սոցիալիստական ​​կուսակցության առաջնորդ Վալիդ Ջումբլատի հետ հանդիպմանը։ «Մեր հաջող առճակատումը փրկեց տարածաշրջանը մեծ հակամարտությունից և, հնարավոր է, նոր համաշխարհային […] ...

Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով մի շարք աշխատանքներ են իրականացվել

21:40 22.12.2024

Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով մի շարք աշխատանքներ են իրականացվել

Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով 2024թ. ընթացքում ապամոնտաժվել է ավելի քան 550 մեծ տեղեկատու դաշտով վահանակ ու ինքնակամ տեղադրված շուրջ 15000 արտաքին գովազդ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի տեղադրվել և թարմացվել են նաև փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց – ցուցանակները: 2024թ. մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ շուրջ 300 ցուցանակ: […] ...

ՃՏՊ Ֆուչիկի փողոցում

21:30 22.12.2024

ՃՏՊ Ֆուչիկի փողոցում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․) գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի […] ...

BACK_TO_TOP