Էկոնոմիկայի նախարարը ընդունել է քաղաքացիների՝ ծանոթացել նրանց խնդիրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+1.09 oC

Էկոնոմիկայի նախարարը ընդունել է քաղաքացիների՝ ծանոթացել նրանց խնդիրներին

13:30 22.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել
ընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի։

Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, ներմուծման և արտահանման գործընթացներին, սահմանամերձ բնակավայրերում հացի և հրուշակեղենի արտադրամասերի հիմնմանը, կաթի գնին, սպանդանոցներ հիմնելու ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ու այլ ոլորտային հարցերի։

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է ավտոմեքենա

19:30 22.12.2024

Այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14։59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16:14-ին: Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ ...

Խամենեին Իսրայելին սպառնացել է ոչնչացմամբ

19:20 22.12.2024

Խամենեին Իսրայելին սպառնացել է ոչնչացմամբ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։ «Իրանը տարածաշրջանում չունի իր վստահված ուժերը։ Եմենը, լիբանանյան շիական կազմակերպությունը, «Հըզբոլլահը», պաղեստինյան խմբավորումները, ՀԱՄԱՍ-ը և Իսլամական ջիհադը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը. Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և […] ...

Հրդեհ ավտոտնակում

19:00 22.12.2024

Հրդեհ ավտոտնակում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի դիմաց գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:56-ին: Այրվել են ավտոտնակը (մոտ 30 քմ), ներսում […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնության շրջանակներում սկսում է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիա

18:40 22.12.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնության շրջանակներում սկսում է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիա

Ռուսաստանը սկսում է էլեկտրաէներգիայի հումանիտար հոսք իրականացնել Աբխազիա։ «Ի պատասխան Աբխազիայի կոչին՝ Ռուսաստանի ղեկավարությունը ևս մեկ անգամ մեզ օգնության ձեռք մեկնեց և սկսում է էլեկտրաէներգիայի մարդասիրական հոսք իրականացնել հանրապետություն։ Աբխազիայի ժողովրդի անունից իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Ռուսաստանի ղեկավարությանը և ողջ եղբայրական ռուս ժողովրդին օգնության համար»,-ասել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբան։ Գյունբայի խոսքով՝ դեկտեմբերի […] ...

Կառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արմավիրի մարզում. պետությունը սատար է կանգնում

18:20 22.12.2024

Կառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արմավիրի մարզում. պետությունը սատար է կանգնում

Կառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արմավիրի մարզում. պետությունը սատար է կանգնում, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Հայաստանի արևմուտքում գտնվող Արմավիրի մարզում զարգացած են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, մարզի բնակլիմայական պայմանները նպաստավոր են նաև բուսաբուծության և անասնաբուծության համար։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://irazekum.am/ ...

Գազայի հատվածում Իսրայելի գործողության մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 45 259-ի

18:00 22.12.2024

Գազայի հատվածում Իսրայելի գործողության մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 45 259-ի

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, զոհերի թիվը հասել է 45 259-ի, վիրավորվել է 107 627 մարդ, ասվում է Գազայի առողջապահության նախարարության կիրակի օրը հրապարակված զեկույցում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի չորս հարվածների հետևանքով զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ 54 պաղեստինցի։ «Դեռևս […] ...

BACK_TO_TOP