Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
-0.91 oC

Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքում

15:20 22.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դոհան կարող է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ, եթե ԵՄ երկրները հետևեն նոր օրենքին, որը տուգանքներ է սահմանում ընկերություններին ջերմոցային գազերի արտանետումների, աշխատանքի և մարդու իրավունքների պահանջները չկատարելու համար։ Այս մասին Financial Times-ին ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին:

FT-ն նշում է, որ օրենքի համաձայն, որը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականին, երկրները կարող են ընկերությունների նկատմամբ տուգանքներ կիրառել ընկերության ընդհանուր տարեկան հասույթի 5%-ի չափով։ Օրենսդրությունը, որը հաստատվել է 2024 թվականի մայիսին, հանդիսանում է մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի զուտ զրոյական արտանետումների հասնելու նպատակի մի մասը։

«Եթե Եվրոպա մատակարարելիս կորցնեմ շահույթի 5%-ը, այնտեղ չեմ մատակարարի, ես բլեֆ չեմ անում. QatarEnergy-ի եկամտի 5%-ը Կատարի պետության եկամտի 5%-ն է, սա ժողովրդի փողն է։ Այնպես որ ես չեմ կարող կորցնել այդ գումարը, և ոչ ոք չի կարող համակերպվել այդ տեսակի փողերի կորստի հետ», – ասել է ալ-Քաաբին, որը նաև ազգային նավթի և գազի ընկերության QatarEnergy-ի գործադիր տնօրենն է:

Նա ընդգծել է, որ չափազանց դժվար է QatarEnergy-ի բոլոր մատակարարներին աշխատանքային օրենսդրությանը համապատասխանության աուդիտ իրականացնել: Ավելին, հաշվի առնելով QatarEnergy-ի մասնագիտացումը, ընկերությունը չի կարող հասնել ԵՄ ջերմոցային գազերի արտանետումների զուտ զրոյական թիրախներին:

«Ես չեմ հանդուրժի, որ մեր նկատմամբ տուգանքներ կիրառվեն, ես կդադարեցնեմ գազ ուղարկելը Եվրոպա»,- ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով՝ նոր օրենքը կարող է ազդել նաև Կատարի կողմից ԵՄ պարարտանյութերի և նավթաքիմիական ապրանքների մատակարարումների վրա, ինչպես նաև Կատարի սուվերեն հիմնադրամի ներդրումների վրա։

Այնուամենայնիվ, էներգետիկայի նախարարության ղեկավարը նշել է, որ ընկերությունը չի խզելու հեղուկ բնական գազի (LNG) մատակարարման պայմանագրերը։ Նա հավելել է, որ փոխզիջման տեղ կա, եթե տուգանքները չազդեն ընկերության ամբողջ եկամուտների վրա, այլ միայն այն մասի վրա, որը վերաբերում է Եվրոպային։

FT-ն հիշեցնում է, որ Քաթարն աշխարհում LNG-ի հիմնական արտահանողներից մեկն է, և այն գնալով ավելի կարևոր է դառնում Եվրոպայի համար՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ։ Նախկինում QatarEnergy-ն LNG-ի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր էր կնքել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Նիդեռլանդների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 23-ին

20:20 22.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 23-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղրամյան պող. 40, 68, 69-71, 70-84 շենքեր, Խնկո Ապոր փ. 3 շենք և […] ...

Մասկը կոչ է արել ստուգել պաշտոնյաների մտավոր կարողությունները

20:00 22.12.2024

Մասկը կոչ է արել ստուգել պաշտոնյաների մտավոր կարողությունները

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կոչ է արել ներդնել թեստ՝ ստուգելու պաշտոնյաների մտավոր կարողությունները այն բանից հետո, երբ 81-ամյա գործող Տեխասցի կոնգրեսական Կեյ Գրեյնջերը  հայտնվել է տկարամտությամբ տառապող հիվանդների ծերանոցում՝ փողոցում մոլորվելուց հետո: The Dallas Express-ը ավելի վաղ հայտնել էր, որ Գրեյնջերը այս տարվա երկրորդ կիսամյակի մեծ մասը բացակայել է աշխատանքից. վերջին անգամ նա քվեարկել է […] ...

Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

19:43 22.12.2024

Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է․ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին` Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ կարեկցանքի ու ապրումակցման համար: Շնորհակալ ենք, որ այս դժվարին ժամերին մենակ չենք»: ...

Հութիները հայտարարել են ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր խմբին հարվածելու մասին

19:40 22.12.2024

Հութիները հայտարարել են ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր խմբին հարվածելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները դեկտեմբերի 21-ին Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիր USS Harry S. Truman խմբի վրա՝ հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով: Ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի խոսքով՝ հութիների գնդակոծության արդյունքում ամերիկյան F/A-18 կործանիչ է խոցվել։ «Զինված ուժերին հաջողվել է կանխել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները մեր երկրի վրա՝ հարձակվելով USS […] ...

Այրվել է ավտոմեքենա

19:30 22.12.2024

Այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14։59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16:14-ին: Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ ...

Խամենեին Իսրայելին սպառնացել է ոչնչացմամբ

19:20 22.12.2024

Խամենեին Իսրայելին սպառնացել է ոչնչացմամբ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։ «Իրանը տարածաշրջանում չունի իր վստահված ուժերը։ Եմենը, լիբանանյան շիական կազմակերպությունը, «Հըզբոլլահը», պաղեստինյան խմբավորումները, ՀԱՄԱՍ-ը և Իսլամական ջիհադը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը. Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և […] ...

BACK_TO_TOP