12:40 22.12.2024
Դեկտեմբերի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։
Աշխատաժողովին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՆԳ նախարարի տեղակալն արձանագրել է, որ ռազմավարական նպատակի առումով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ոչինչ չի փոխվել․ ՄՔԾ-ն շարունակելու է մատուցել քաղաքացիակենտրոն ծառայություն՝ հիմքում ունենալով հանրային քաղաքացիության մեջ արժեքահեն սկզբունքի կիրառությունը։
Փոխնախարարը նշել է, որ ոլորտում հիմնարար սկզբունքը աշխատակցի, ծառայողի արժանիքն է, մասնավորապես, գիտելիքներն ու հմտությունները՝ ընդգծելով, որ կարևոր է յուրաքանչյուր աշխատակցի որակավորման բարձրացումը․ Ծառայությունը պետք է ունենա մրցունակ աշխատակազմ։
Աշխատաժողովին մասնակցել են ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչությունների ներկայացուցիչներ և միջոցառումը կազմակերպած Եվրոպայի խորհրդից ազգային փորձագետներ։
Ծառայության պետ Նելլի Դավթյանը ամփոփել է 2024 թվականին կատարած աշխատանքները, արձանագրել, որ 2023 թվականին Ծառայության առջև դրված բոլոր մարտահրավերները հաղթահարվել են, և մեկ տարվա կտրվածքով Ծառայությունում իրականացվել են զգալի աշխատանքներ բարեփոխումների ուղղությամբ։
Մասնավորապես՝
մեկնարկել են կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի թվայնացմանն ուղղված աշխատանքները,
ԱԺ-ում առաջին ընթերցումն է անցել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործերի վարման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ օրենսդրական նախագիծ,
մեկնարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները,
ավարտվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված 300․000-ից ավելի հայերի անձնական տվյալների թվայնացման գործընթացը։
Նելլի Դավթյանը ներկայացրել է 2025 թվականին իրականացվելիք աշխատանքների ուրվագծային քարտեզը, անդրադարձել ակնկալվող խնդիրներին։
Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Տաթևիկ Բեժանյանը և Սերգեյ Ղազինյանը մասնակիցների հետ քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների ունեցած խնդիրները (հերթերի կառավարումից մինչև բովանդակություն, գործարքների ծավալներից մինչև հասցեագրում այլ մարմիններ)։
Աշխատակիցները ներկայացրել են տեղահանված անձանց հետ աշխատանքի շրջանակում առավել հաճախ հանդիպող խոչընդոտները, քննարկվել են դրանց լուծման տարբերակները։
ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը վստահեցրել է, որ աշխատակիցների որակավորման աշխատաժողովները կրելու են պարբերական բնույթ՝ մասնագիտական կարողություններն ու գործնական գիտելիքները ընդլայնելու նպատակով։
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը18:40 22.12.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնության շրջանակներում սկսում է էլեկտրաէներգիա մատակարարել ԱբխազիաՌուսաստանը սկսում է էլեկտրաէներգիայի հումանիտար հոսք իրականացնել Աբխազիա։ «Ի պատասխան Աբխազիայի կոչին՝ Ռուսաստանի ղեկավարությունը ևս մեկ անգամ մեզ օգնության ձեռք մեկնեց և սկսում է էլեկտրաէներգիայի մարդասիրական հոսք իրականացնել հանրապետություն։ Աբխազիայի ժողովրդի անունից իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Ռուսաստանի ղեկավարությանը և ողջ եղբայրական ռուս ժողովրդին օգնության համար»,-ասել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբան։ Գյունբայի խոսքով՝ դեկտեմբերի […] ...
18:20 22.12.2024
Կառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արմավիրի մարզում. պետությունը սատար է կանգնումԿառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արմավիրի մարզում. պետությունը սատար է կանգնում, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Հայաստանի արևմուտքում գտնվող Արմավիրի մարզում զարգացած են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, մարզի բնակլիմայական պայմանները նպաստավոր են նաև բուսաբուծության և անասնաբուծության համար։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://irazekum.am/ ...
18:00 22.12.2024
Գազայի հատվածում Իսրայելի գործողության մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 45 259-իԳազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, զոհերի թիվը հասել է 45 259-ի, վիրավորվել է 107 627 մարդ, ասվում է Գազայի առողջապահության նախարարության կիրակի օրը հրապարակված զեկույցում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի չորս հարվածների հետևանքով զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ 54 պաղեստինցի։ «Դեռևս […] ...
17:40 22.12.2024
Կացը նախազգուշացրել է «Հըզբոլլահին» հրադադարը խախտելու հետևանքների մասինԻսրայելի զինված ուժերը ծանր հարված կհասցնեն «Հըզբոլլահ» շարժմանը, եթե այն չկատարի Իսրայելի հետ համաձայնագրի պայմանները և փորձի խախտել հրադադարը, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Մենք թուլացրել են օձին, և եթե «Հեզբոլլահ» շարժումն իր ուժերը դուրս չբերի Լիտանի գետից այն կողմ և փորձի խախտել զինադադարը, մենք կջախջախենք դրա գլուխը»,-մեջբերում է The Times […] ...
17:20 22.12.2024
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներումՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառուցներում անցած աշխատանքային շաբաթում իրականացված աշխատանքները։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում՝ Իրականացվել են տարեվերջյան էկոկրթական հանդիպումներ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկին հարակից՝ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։ ՊՈԱԿ-ը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ Կարճևանի, Շվանիձորի և Ալվանքի միջնակարգ դպրոցներում անցկացրել են էկոդասընթացներ, ՊՈԱԿ-ը մասնակցել է AFRAT […] ...
17:15 22.12.2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղումԴեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...