Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ․ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+5.09 oC

Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ․ նախարար

12:20 22.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեսբուքի իր էջում շնորհավորել է էներգետիկներին՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ․

«Հարգելի՛ էներգետիկներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ:
Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ:

Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում պետք է կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և շարժվել դեպի կայուն ու զարգացած էներգետիկ ապագա:

Էներգետիկ ոլորտն այսօր մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է:

Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթում առողջություն, ուժ և անսպառ էներգիա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարի հետ

17:00 22.12.2024

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարի հետ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային (հայտնի է Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի մականունով)։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ տարածելով հանդիպումից լուսանկար։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ ուրբաթ լրագրողներին ասել է, որ ԱԳ նախարարը մոտ ապագայում կայցելի Սիրիա։ Նա նաև ասել է, որ […] ...

Թուրքիայի ՊՆ. Սիրիայում երկրի առաջնահերթությունը PKK-ի ուժերի վերացումն է

16:40 22.12.2024

Թուրքիայի ՊՆ. Սիրիայում երկրի առաջնահերթությունը PKK-ի ուժերի վերացումն է

Թուրքիայի առաջնահերթությունը Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված) և նրա տեղական ճյուղի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SND) շուտափույթ ոչնչացումն է, որը գործում է նրա տարածքում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը՝ հանրապետության զինված ուժերի հրամանատարության հետ տեսակոնֆերանսի ժամանակ։ «Մենք հավատում ենք, որ Սիրիայի նոր կառավարությունը և Սիրիայի ժողովրդական բանակը (SNA, […] ...

Հունաստանի վարչապետ. Սահմանային անվտանգությունը ԵՄ միգրացիոն ռազմավարության մի մասն է

16:20 22.12.2024

Հունաստանի վարչապետ. Սահմանային անվտանգությունը ԵՄ միգրացիոն ռազմավարության մի մասն է

ԵՄ սահմանների պաշտպանությունը ԵՄ միգրացիոն ռազմավարության անբաժանելի մասն է և պահանջում է հետագա ֆինանսավորում ընդհանուր եվրոպական հիմնադրամներից: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հյուսիսային և Հարավային Եվրոպայի առաջնորդների գագաթնաժողովի ավարտին, որը տեղի է ունեցել ֆիննական Լապլանդիայում։ Վարչապետի խոսքերը հեռարձակել է հունական ERT-news հեռուստաալիքը։ Միցոտակիսն ասել է, որ «կարևոր հանդիպում է կայացել՝ հասկանալու համար […] ...

Բայրուն ստանձնում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը պատմական ցածր վարկանիշով

16:00 22.12.2024

Բայրուն ստանձնում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը պատմական ցածր վարկանիշով

Ֆրանսիայի նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն ստանձնում է պաշտոնը պատմական ցածր ժողովրդականության վարկանիշով՝ 34%, հայտնում է IFOP-ի սոցիոլոգիական կազմակերպությունը: Journal du Dimanche-ի համար IFOP-ի հարցումը ցույց է տվել, որ 1959 թվականից ի վեր կազմակերպության բոլոր հարցումներում վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր երբևէ չի եղել այդքան բարձր ժողովրդականություն չվայելող վարչապետ՝ -66%: Հարցվածների միայն 34%-ն է հայտնել, որ […] ...

Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքում

15:20 22.12.2024

Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքում

Դոհան կարող է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ, եթե ԵՄ երկրները հետևեն նոր օրենքին, որը տուգանքներ է սահմանում ընկերություններին ջերմոցային գազերի արտանետումների, աշխատանքի և մարդու իրավունքների պահանջները չկատարելու համար։ Այս մասին Financial Times-ին ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին: FT-ն նշում է, որ օրենքի համաձայն, որը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականին, երկրները կարող […] ...

FT. Թրամփի թիմը պնդում է, որ երդմնակալության օրը ԱՄՆ-ն դուրս գա ԱՀԿ-ից

15:00 22.12.2024

FT. Թրամփի թիմը պնդում է, որ երդմնակալության օրը ԱՄՆ-ն դուրս գա ԱՀԿ-ից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը պնդում է, որ Վաշինգտոնը դուրս գա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հունվարի 20-ին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի դուրս գալը կզրկի ԱՀԿ-ին ֆինանսավորման հիմնական աղբյուրից և կխաթարի արտակարգ իրավիճակներին դիմակայելու նրա կարողությունը։ Ջո Բայդենի վարչակազմի […] ...

BACK_TO_TOP