15:00 22.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը պնդում է, որ Վաշինգտոնը դուրս գա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հունվարի 20-ին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի դուրս գալը կզրկի ԱՀԿ-ին ֆինանսավորման հիմնական աղբյուրից և կխաթարի արտակարգ իրավիճակներին դիմակայելու նրա կարողությունը։ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ Սպիտակ տան կորոնավիրուսային արձագանքման նախկին համակարգող Աշիշ Ջհան ասել է, որ Թրամփի պաշտոնավարման առաջին օրը Վաշինգտոնի դուրս գալը կազմակերպությունից շատերի կողմից դիտվում է որպես խորհրդանշական քայլ: Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահի թիմի մի մասը ցանկանում է բարեփոխել ԱՀԿ-ն միայն Վաշինգտոնի մասնակցությամբ, սակայն ավելի ազդեցիկ են դարձել կազմակերպության հետ կապերը խզելու կողմնակիցները։
2020 թվականին Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է ամբողջությամբ դադարեցնել հարաբերությունները ԱՀԿ-ի հետ, քանի որ նրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն փոփոխությունները, որոնք պնդում էր ամերիկյան վարչակազմը։ Միաժամանակ Թրամփը ԱՀԿ-ին մեղադրել է իբր Չինաստանի լիակատար վերահսկողության տակ գտնվելու մեջ։ Թրամփի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները և ԱՀԿ ղեկավարությունը համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Բայդենը չեղարկել է Թրամփի որոշումը՝ 2021 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։
20:20 22.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 23-ին09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը20:20 22.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 23-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղրամյան պող. 40, 68, 69-71, 70-84 շենքեր, Խնկո Ապոր փ. 3 շենք և […] ...
20:00 22.12.2024
Մասկը կոչ է արել ստուգել պաշտոնյաների մտավոր կարողություններըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կոչ է արել ներդնել թեստ՝ ստուգելու պաշտոնյաների մտավոր կարողությունները այն բանից հետո, երբ 81-ամյա գործող Տեխասցի կոնգրեսական Կեյ Գրեյնջերը հայտնվել է տկարամտությամբ տառապող հիվանդների ծերանոցում՝ փողոցում մոլորվելուց հետո: The Dallas Express-ը ավելի վաղ հայտնել էր, որ Գրեյնջերը այս տարվա երկրորդ կիսամյակի մեծ մասը բացակայել է աշխատանքից. վերջին անգամ նա քվեարկել է […] ...
19:43 22.12.2024
Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է․ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին` Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ կարեկցանքի ու ապրումակցման համար: Շնորհակալ ենք, որ այս դժվարին ժամերին մենակ չենք»: ...
19:40 22.12.2024
Հութիները հայտարարել են ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր խմբին հարվածելու մասինԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները դեկտեմբերի 21-ին Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիր USS Harry S. Truman խմբի վրա՝ հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով: Ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի խոսքով՝ հութիների գնդակոծության արդյունքում ամերիկյան F/A-18 կործանիչ է խոցվել։ «Զինված ուժերին հաջողվել է կանխել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները մեր երկրի վրա՝ հարձակվելով USS […] ...
19:30 22.12.2024
Այրվել է ավտոմեքենաԴեկտեմբերի 22-ին, ժամը 14։59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16:14-ին: Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ ...
19:20 22.12.2024
Խամենեին Իսրայելին սպառնացել է ոչնչացմամբԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։ «Իրանը տարածաշրջանում չունի իր վստահված ուժերը։ Եմենը, լիբանանյան շիական կազմակերպությունը, «Հըզբոլլահը», պաղեստինյան խմբավորումները, ՀԱՄԱՍ-ը և Իսլամական ջիհադը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը. Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և […] ...