Pink Floyd-ի հիմնադիրը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+3.09 oC

Pink Floyd-ի հիմնադիրը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ

14:00 22.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ և կոչ է արել դադարեցնել դրանք։

«Ամբողջ աշխարհում սիրտ և ուղեղ ունեցող յուրաքանչյուր մարդ գիտի, որ Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունը սխալ է։ Դուք չեք կարող ոչնչացնել ժողովրդին»,- ասել է Ուոթերսը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվեց աննախադեպ հրթիռային հարձակման Գազայի հատվածից։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները մտան սահմանամերձ շրջաններ, կրակ բացեցին զինվորականների ու քաղաքացիական անձանց վրա՝ ավելի քան 200 պատանդ վերցրելով։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Երկաթե սրեր» գործողությունը, որը ներառում էր հարձակումներ քաղաքացիական օբյեկտների վրա և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 45 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 107 հազարը՝ վիրավորվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնության շրջանակներում սկսում է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիա

18:40 22.12.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնության շրջանակներում սկսում է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիա

Ռուսաստանը սկսում է էլեկտրաէներգիայի հումանիտար հոսք իրականացնել Աբխազիա։ «Ի պատասխան Աբխազիայի կոչին՝ Ռուսաստանի ղեկավարությունը ևս մեկ անգամ մեզ օգնության ձեռք մեկնեց և սկսում է էլեկտրաէներգիայի մարդասիրական հոսք իրականացնել հանրապետություն։ Աբխազիայի ժողովրդի անունից իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Ռուսաստանի ղեկավարությանը և ողջ եղբայրական ռուս ժողովրդին օգնության համար»,-ասել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբան։ Գյունբայի խոսքով՝ դեկտեմբերի […] ...

Կառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արմավիրի մարզում. պետությունը սատար է կանգնում

18:20 22.12.2024

Կառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արմավիրի մարզում. պետությունը սատար է կանգնում

Կառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արմավիրի մարզում. պետությունը սատար է կանգնում, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Հայաստանի արևմուտքում գտնվող Արմավիրի մարզում զարգացած են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, մարզի բնակլիմայական պայմանները նպաստավոր են նաև բուսաբուծության և անասնաբուծության համար։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://irazekum.am/ ...

Գազայի հատվածում Իսրայելի գործողության մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 45 259-ի

18:00 22.12.2024

Գազայի հատվածում Իսրայելի գործողության մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 45 259-ի

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, զոհերի թիվը հասել է 45 259-ի, վիրավորվել է 107 627 մարդ, ասվում է Գազայի առողջապահության նախարարության կիրակի օրը հրապարակված զեկույցում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի չորս հարվածների հետևանքով զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ 54 պաղեստինցի։ «Դեռևս […] ...

Կացը նախազգուշացրել է «Հըզբոլլահին» հրադադարը խախտելու հետևանքների մասին

17:40 22.12.2024

Կացը նախազգուշացրել է «Հըզբոլլահին» հրադադարը խախտելու հետևանքների մասին

Իսրայելի զինված ուժերը ծանր հարված կհասցնեն «Հըզբոլլահ» շարժմանը, եթե այն չկատարի Իսրայելի հետ համաձայնագրի պայմանները և փորձի խախտել հրադադարը, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Մենք թուլացրել են օձին, և եթե «Հեզբոլլահ» շարժումն իր ուժերը դուրս չբերի Լիտանի գետից այն կողմ և փորձի խախտել զինադադարը, մենք կջախջախենք դրա գլուխը»,-մեջբերում է The Times […] ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

17:20 22.12.2024

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառուցներում անցած աշխատանքային շաբաթում իրականացված աշխատանքները։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում՝ Իրականացվել են տարեվերջյան էկոկրթական հանդիպումներ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկին հարակից՝ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։ ՊՈԱԿ-ը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ Կարճևանի, Շվանիձորի և Ալվանքի միջնակարգ դպրոցներում անցկացրել են էկոդասընթացներ, ՊՈԱԿ-ը մասնակցել է AFRAT […] ...

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

17:15 22.12.2024

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

BACK_TO_TOP