23:20 21.12.2024
Reuters-ի լրագրողները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել են, որ 2024 թվականի սեպտեմբերին SpaceX-ի Կալիֆորնիայի օբյեկտում էլեկտրաէներգիայի անջատումը առնվազն մեկ ժամով հանգեցրել է Dragon տիեզերանավի հետ ցամաքային վերահսկողության կորստի: Միջադեպը տեղի է ունեցել Polaris Dawn առաքելության ժամանակ, որը ներառում էր առաջին կոմերցիոն տիեզերական զբոսանքը:
Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով SpaceX Mission Control-ը ժամանակավորապես չի կարողացել կառավարել տիեզերական զբոսաշրջիկներ տեղափոխող Dragon տիեզերանավը։ Այս ընթացքում անձնակազմը կապ է պահպանել Երկրի հետ Starlink արբանյակային կապի միջոցով:
Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիայի խնդիրը արագ լուծվել է։
15:16 11.03.2025
Արտաշատի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանություն կատարած անձանցՄարտի 10-ի գիշերը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արտաշատի գիշերային ակումբներից մեկի դիմաց անվտանգության աշխատակցի հետ վիճող երկու տղամարդկանցից մեկի մոտ հրազեն կա: Ոստիկանները շտապ մեկնեցին վիճաբանության վայր: Պարզվեց վիճող տղամարդկանց ինքնությունը. Նոյակերտ գյուղի 46-ամյա և Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 25-ամյա բնակիչներ էին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 4.30-ի սահմաններում տղամարդիկ, […] ...
15:05 11.03.2025
Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գրենադայի թիմի հետՌուսաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գրենադայի թիմի հետ, հայտնում է ՌՖՄ պաշտոնական կայքը։ Խաղը կկայանա մարտի 19-ին Մոսկվայում։ Գրենադան գտնվում է Կարիբյան ծովի ավազանում և ներկայացնում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտին։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկիրը զբաղեցնում է 174-րդ տեղը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ներքո անցկացվող մրցաշարերից ու […] ...
14:52 11.03.2025
ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանինՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին։ Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ու այդ ուղղությամբ մշակված քաղաքականությանը՝ նշել է, որ 2024 թվականին ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նիստում ՀՀ կառավարությունը հանձն է առել մշակել նոր ազգային ռազմավարություն։ Նախագիծն արդեն […] ...
14:46 11.03.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։ ...
14:42 11.03.2025
Երմակը հրաժարվել է ասել, թե ինչ զիջումների է պատրաստ Ուկրաինան գնալ խաղաղ համաձայնագրի հասնելու համարՈւկրաինան ձգտում է խաղաղության և պատրաստ է բանակցել պատերազմի ավարտի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Սաուդյան Արաբիայում իր ամերիկացի գործընկերների հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է CNN-ը։ «Այժմ մենք կարծում ենք, որ պետք է քննարկենք ամենակարևորը՝ ինչպես սկսել այս գործընթացը: Եվ մենք շատ բաց ենք, շատ բաց: Եվ մենք ցանկանում […] ...