22:56 21.12.2024
Չեխիայում անցկացվում են Պրահայի Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում մեկ տարի առաջ տեղի ունեցած հրաձգության զոհերի հիշատակը հարգելու արարողություններ։ Մայրաքաղաքի կենտրոնում՝ երկրի ամենահին համալսարանի շենքերի դիմաց, քաղաքացիները հիշում են զոհերին, եկեղեցիներում աղոթում նրանց հոգու հանգստության համար, քաղաքական և հասարակական գործիչները համերաշխություն են հայտնում նրանց հարազատներին և հայտարարում նման ողբերգությունների անթույլատրելիության մասին։
«Կարևոր է, որ մենք միասին մնանք և թույլ չտանք մեզ կոտրել»,-ասել է Չեխիայի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նախագահ Միլոշ Վիստրչիլը, ով այլ սենատորների հետ եկել է Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենք՝ հարգելու հրաձգության զոհերի հիշատակը։
Նա հիշել է ուրբաթ օրը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, երբ ահաբեկիչը մեքենան մխրճել է մարդկանց ամբոխի մեջ Սուրբ Ծննդյան տոնավաճառում։ Այս հարձակումը, ինչպես նախորդ տարի Պրահայի համալսարանում տեղի ունեցած կրակոցը, ըստ բանախոսի, նախազգուշացում է նման հանցագործությունների կրկնության հավանականությունը նվազագույնի հասցնելու համար արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Պրահայի համալսարանում 2023 թվականի դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած հրաձգությունն իրականացրել է 24-ամյա ուսանող Դեյվիդ Կոզակը։ Զոհ է դարձել 14 մարդ, վիրավորվել՝ 25-ը։ Ոստիկանների հայտնվելուց հետո հանցագործն ինքնասպան է եղել։ Չեխիայում այս արտակարգ իրավիճակից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումները համալսարաններում, դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում։
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Մեր «Բոլերոն» 12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ […] ...
09:46 22.12.2024
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում»։ ...
00:00 22.12.2024
ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրաԿառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը Դոնալդ Թրամփը խոստացել էր ստեղծել իր երդմնակալությունից հետո, արդեն սկսել է իր աշխատանքը X սոցիալական ցանցում։ Դեկտեմբերի 20-ի գրառման մեջ DOGE-ն հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունն ավելի քան 10 միլիոն դոլար է ծախսել կասկածելի հետազոտությունների վրա: Մասնավորապես, ամերիկյան իշխանությունները 2,3 միլիոն դոլարի դրամաշնորհ են տրամադրել Առողջապահության ազգային ինստիտուտին՝ շներին կոկաինի […] ...
23:50 21.12.2024
Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, որ թոքի պատռվածք է ստացելՉինաստանի Հունան նահանգի Չինաստան երիտասարդ բնակիչը երեկոյան զրուցելիս է էր իր ուսանող ընկերների հետ, երիտասարդները քննարկել են կրթական խնդիրներ, բայց ոչ միայն։ Նրանք կատակել են միմյանց հետ ու խոսակցությունն այնքան զվարճալի է եղել, որ արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է noodou.com-ը։ Այսպես, կատակներից մեկն այնքան է ծիծաղեցրել երիտասարդին, որ նա սկսել է քրքջալ, իսկ […] ...
23:40 21.12.2024
Զանգվածային ցույց Թել Ավիվում` ընդդեմ դատաիրավական բարեփոխումների և զորակոչի մասին օրենքիԴեկտեմբերի 21-ի երեկոյան Թել Ավիվի Ժողովրդավարության հրապարակում սկսվել է զանգվածային ցույց՝ ընդդեմ դատաիրավական բարեփոխումների վերսկսման և «ծառայությունից խուսափելու մասին օրենքի» ընդունման։ Բողոքի ակցիայի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի Բեգին խաչմերուկ՝ աջակցություն ցույց տալու պատանդների ընտանիքներին և կոչ անելով անհապաղ առաջընթաց ապահովել նրանց վերադարձի գործարքում: «Քանի որ վարչապետն իր երկրորդ շաբաթն է անցկացնում դատարանում՝ լինելով քրեական […] ...
23:30 21.12.2024
Լիբանանյան բանակը գրավել է պաղեստինյան ահաբեկիչների երեք հենակետԼիբանանի բանակը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել արևելյան Լիբանանում գտնվող երեք ռազմավարական բազաներ, որոնք վերահսկվել են նախկին սիրիական ռեժիմի հետ սերտ կապեր ունեցող զինված պաղեստինյան խմբավորումների կողմից: Հայտարարության մեջ լիբանանյան բանակը նշել է, որ իր ուժերը գրավել են «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ – Գլխավոր հրամանատարության» (PFLP-GC) հենակետերը Բեքաա նահանգի Սուլթան Յակուբ […] ...