23:05 21.12.2024
Ահաբեկչը Սուրբ Ծննդյան տոնավաճառի տարածք է մտել շտապ օգնության մեքենաների մուտքով, շաբաթ օրը հայտնել է Մագդեբուրգի ոստիկանության տնօրեն Թոմ-Օլիվեր Լանգանսը։
«Նա ցածր արագությամբ քշել է դեպի հետիոտնային անցում, այնուհետև օգտագործել է փրկարարական մուտքը՝ հին շուկա հասնելու համար»,-ասել է Լանգանսը Spiegel-ի Youtube ալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում:
Մագդեբուրգի հասարակական կարգի ղեկավար Ռոննի Կրուգի խոսքով, մուտքը պաշտպանված չի եղել արգելապատնեշներով կամ սյուններով, որպեսզի շտապ օգնության ծառայությունները կարողանան անարգել օգտագործել, մուտքը հսկվել է շարժական ոստիկանական ուժերով:
Կրուգը պարզաբանել է, որ անվտանգության այդ հայեցակարգի վրա երկար ժամանակ է աշխատվել և հանդես է եկել ի պաշտպանություն։
«Մենք կանգնած ենք հարձակման առաջ, որը, իմ կարծիքով, ոչ մի կազմակերպիչ չէր կարող կանխել»,- ընդգծել է նա։
Ուրբաթ երեկոյան մեքենան մխրճվել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։
Վարչապետ Հասելոֆի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։
Ոստիկանությունը կարծում է, որ վրաերթը կատարել է Սաուդյան Արաբիայի 50-ամյա մի տղամարդ, ով գործել է միայնակ:
Süddeutsche Zeitung թերթի տվյալներով՝ կասկածյալը փախստական է ճանաչվել 2016 թվականի հուլիսին։ Նա նաև Գերմանիայում բնակության թույլտվություն ունի։
Ավելի ուշ Spiegel-ը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները երեք անգամ զգուշացրել են Գերմանիայի անվտանգության մարմիններին տղամարդու սպառնալիքի մասին։
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը10:00 22.12.2024
Ճապոնիայում ատոմակայանների մոտ կտեղադրվեն ռադիոակտիվ մասնիկներից պաշտպանող վրաններՃապոնիայի կառավարությունը մտադիր է ատոմակայաններին մոտ գտնվող տարածքների տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել հատուկ փչովի վրաններ, որոնք կարող են ժամանակավորապես պաշտպանել մարդկանց ռադիոակտիվ մասնիկներից ատոմակայանի վթարի հետևանքով զանգվածային արտանետման դեպքում: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի իր աղբյուրները։ Վրաններն ունեն 10 մետր երկարություն և 8 մետր լայնություն, կարող են տեղավորել մինչև 40 […] ...
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Մեր «Բոլերոն» 12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ […] ...
09:46 22.12.2024
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում»։ ...
00:00 22.12.2024
ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրաԿառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը Դոնալդ Թրամփը խոստացել էր ստեղծել իր երդմնակալությունից հետո, արդեն սկսել է իր աշխատանքը X սոցիալական ցանցում։ Դեկտեմբերի 20-ի գրառման մեջ DOGE-ն հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունն ավելի քան 10 միլիոն դոլար է ծախսել կասկածելի հետազոտությունների վրա: Մասնավորապես, ամերիկյան իշխանությունները 2,3 միլիոն դոլարի դրամաշնորհ են տրամադրել Առողջապահության ազգային ինստիտուտին՝ շներին կոկաինի […] ...
23:50 21.12.2024
Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, որ թոքի պատռվածք է ստացելՉինաստանի Հունան նահանգի Չինաստան երիտասարդ բնակիչը երեկոյան զրուցելիս է էր իր ուսանող ընկերների հետ, երիտասարդները քննարկել են կրթական խնդիրներ, բայց ոչ միայն։ Նրանք կատակել են միմյանց հետ ու խոսակցությունն այնքան զվարճալի է եղել, որ արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է noodou.com-ը։ Այսպես, կատակներից մեկն այնքան է ծիծաղեցրել երիտասարդին, որ նա սկսել է քրքջալ, իսկ […] ...
23:40 21.12.2024
Զանգվածային ցույց Թել Ավիվում` ընդդեմ դատաիրավական բարեփոխումների և զորակոչի մասին օրենքիԴեկտեմբերի 21-ի երեկոյան Թել Ավիվի Ժողովրդավարության հրապարակում սկսվել է զանգվածային ցույց՝ ընդդեմ դատաիրավական բարեփոխումների վերսկսման և «ծառայությունից խուսափելու մասին օրենքի» ընդունման։ Բողոքի ակցիայի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի Բեգին խաչմերուկ՝ աջակցություն ցույց տալու պատանդների ընտանիքներին և կոչ անելով անհապաղ առաջընթաց ապահովել նրանց վերադարձի գործարքում: «Քանի որ վարչապետն իր երկրորդ շաբաթն է անցկացնում դատարանում՝ լինելով քրեական […] ...